Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11341-22.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (5 մայիuի 1998 թվականի, ՀO-221, այuուհետ` oրենք) 37-րդ հոդվածի վերջում լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ `

«Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությամբ եւ 3-րդ մասի «գ» կետով նախատեսված դեպքերում:»: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Նախագծերի փոփոխություններով առաջարկվում է սնանկության գործի ընթացքում պարտապանի ապահովված պարտավորությունների նկատմամբ բացառել մորատորիումի գործողությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ պրակտիկայում հաճախակի են դարձել անպարտաճանաչ վարկառուների ինքնասնանկացման համար դատարան ներկայացվող դիմումները, ինչի արդյունքում այդ անձինք հայտնվում են արտոնյալ դրության մեջ` համակարգային ռիսկեր ստեղծելով ողջ ֆինանսական համակարգի համար: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքն իր կարգավորմամբ հնարավորություն է տալիս նրանց սնանկության վարույթի ընթացքում օրինական ճանապարհով խուսափելու պարտավորությունների կատարումից` ամբողջ ժամանակահատվածում ազատվելով պարտավորությունների չկատարման համար տուժանքների եւ վճարման ենթակա տոկոuների վճարումից: Սնանկության դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից կասեցվում են նաեւ պարտապանի պարտավորությունների համար երրորդ անձանց պատկանող գրավի իրացման հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաեւ պարտապանի պարտավորություններն երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված միջոցների ստացմանն ուղղված գործողությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ սնանկ ճանաչվող պարտապանի պարտավորությունների կատարում հնարավոր չէ ստանալ սնանկության գործով  պարտապան չհանդիսացող կամ ֆինանսական խնդիրներ չունեցող  անձանցից (պարտապանի հետ կապ չունի երրորդ անձի գույքի, կամ երրորդ անձի երաշխավորությունը կամ երաշխիքը պարտապանի սնանկության գործի հետ):

Նախագծով առաջարկվում է ապահովված պարտավորությունների վրա չտարածել մորատորիումի գործողությունը, քանի որ առաջին հերթին նշված կարգավորման տրամաբանությունը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այդ  ինստիտուտների կարգավորմանը: Հարց է առաջանում, թե ինչ դերակատարություն են ունենում ապահովման միջոցները, եթե միեւնույն է պարտատերը չի կարողանալու բավարարում չստանալ դրանցից պարտապանի սնանկության գործի ժամանակ, սնանկության գործում չներգրավված անձանցից:

Ինչ վերաբերվում է պարտապանի գույքի գրավին, ապա դրա հետ կապված գործողությունների կասեցումը սնանկության գործի ժամանակ անտրամաբանական է, քանի որ օրենքի համաձայն գրավով ապահովված միջոցները ենթակա են բավարարման նախատեսված հերթերից անկախ:

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին’ՀՀ օրենքը նույնպես ելել է Նախագծի ներկայացման տրամաբանությունից: Ֆինանսական կազմակերպությունների լուծարային միջոցների մեջ ներառվում են գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեuված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մաuով: Այսինքն` նշվածը նշանակում է, որ այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը իր պարտավորությունների ապահովման համար գրավ է դրել իր գույքը այլ անձի մոտ, ապա այդ գույքը պարտավորության չափով չի մտնում ֆինանսական կազմակերպության լուծարային միջոցների մեջ եւ ֆինանսական կազմակերպության պարտատերերը զրկված չեն ֆինանսական կազմակերպության գրավով ապահովված գույքն իրացնելու եւ պարտավորության բավարարում ստանալու իրավունքից: