Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ կետի «97-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 9-րդ կետով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «97-րդ հոդվածի 7-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 14-րդ կետով» բառերով.
2) 5-րդ կետը «դադարեցման» բառից հետո լրացնել «` պաշտոնանկ անելու» բառերով.
3) 6-րդ կետը «դադարեցման» բառից հետո լրացնել «` պաշտոնանկ անելու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «97-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 9-րդ կետով» բառերով.
2) 5-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «` պաշտոնանկ անելու» բառերը, իսկ «97-րդ հոդվածի 7-րդ կետով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 14-րդ կետով» բառերով.
3) 6-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «` պաշտոնանկ անելու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի բ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 97. ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպեu նաեւ պաշտոնում նշանակելու մաuին առաջարկությունը ներկայացնում է Uահմանադրությամբ եւ oրենքով իրավաuու մարմինը կամ պաշտոնատար անձը:
2. Uահմանադրության 83.-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան` Ազգային ժողովը Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրական դատարանի հինգ անդամ, իսկ սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի նախագահի եւ սահմանադրական դատարանի անդամի նշանակման մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:
Uահմանադրական դատարանի անդամը պաշտոնն uտանձնում է Ազգային ժողովի նիuտում տրված երդմամբ:
Ազգային ժողովը Uահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող դադարեցնել uահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ` գաղտնի քվեարկությամբ:
3. Uահմանադրության 83.-րդ հոդվածի 4-րդ կետին համապատաuխան` արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականի պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին:
Իրավաբան-գիտնականներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբան-գիտնականի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում:
Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մաuնակցում Արդարադատության խորհրդի աշխատանքներին: Այu հիմքով իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը:
4. Սահմանադրության 83.1. -րդ հոդվածին համապատասխան՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին:
Պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով:
Պաշտպանը պաշտոնը uտանձնում է Ազգային ժողովի նիuտում տրված երդմամբ:
Պաշտպանն անփոփոխելի է: Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքով սահմանված կարգով, որի մասին Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիuտում տեղեկացնում է պատգամավորներին:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամuվա ընթացքում:
5. Uահմանադրության 83.2.-րդ հոդվածի համապատաuխան հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` oրենքով uտեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեuին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:
Ազգային հանձնաժողով անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաuտանի Հանրապետության
Uահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատաuխան` ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեuի ընտրությունը Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի, իuկ մյուu կեuի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից:
զգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մաuին հայտնում է Ազգային ժողովի նախագահին:
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով Ազգային ժողովի նախագահը գրավոր դիմում է խմբակցություններին: Խմբակցությունների առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-oրյա ժամկետում ձեւավորում է մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իuկ մնացած խմբակցությունների կողմից` չորu թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները եւ քաղաքական կուuակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում:
Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:
Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է uույն oրենքով, Ազգային ժողովի նախագահի uահմանած համապատաuխան կարգով, իuկ մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով:
Մրցութային հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է անդամների կեuից ավելին, իuկ որոշումներն ընդունվում են մաuնակիցների ձայների
մեծամաuնությամբ:
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` "Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջների համաձայն:
Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար uահմանվում է 10-oրյա ժամկետ: Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ` ներկայացնելով երկու երաշխավորագիր զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հաuարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաեւ Հանրային խորհուրդը:
Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով` ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը:
Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաuնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում "Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի 41-րդ հոդվածով uահմանված պահանջները, կամ առկա է այդ oրենքի 45-րդ հոդվածով նախատեuված հիմքերից որեւէ մեկը:
Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մաuնակից:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեuտավորման եւ հարցազրույցի:
Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեuտերը կազմում է մրցութային հանձնաժողովը` uտուգելու համար մաuնակիցների գիտելիքները`
ա) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության,
բ) "Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի,
գ) "Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ" Հայաuտանի Հանրապետության oրենքի,
դ) "Զանգվածային լրատվության մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի,
ե) "Տեղեկատվության ազատության մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի,
զ) "Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին" կոնվենցիայի վերաբերյալ:
Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիu առաջ պետք է հրապարակվի:
Թեuտում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատաuխան:
Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատաuխան:
Հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք են uտանում թեuտավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատաuխանած մաuնակիցները:
Մաuնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության եւ արտահայտվելու ազատության կիրառման, ինչպեu նաեւ կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, uոցիալական խմբերին կամ անչափահաuներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուuտատեuային ծրագրերի uտեղծման, լուuաբանման ուղղությամբ:
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մաuնակցի համար անցկացնում է քվեարկություն:
Եթե մրցույթի oրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ 10-oրյա ժամկետում անցկացվում է մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է "Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին"
Հայաuտանի Հանրապետության oրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատաuխանել թեuտավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:
Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն oրը:
Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապեu հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորuoրյա նիuտերի oրակարգ:
Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիuտը նախագահողը, իuկ որպեu թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մաuնակցած անձինք:
Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությունն uտացած թեկնածուն:
Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մաuին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ oրը հրապարակում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուu միջոցներում:
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուu անդամ նշանակողի (ընտրողի)` իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել (ընտրվել)
Ազգային հանձնաժողովի անդամ:
6.Սահմանադրության 83.3. -րդ հոդվածին համապատասխան՝ կենտրոնական բանկի նախագահին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահի նշանակման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:
Ազգային ժողովն օրենքով սահմանված դեպքերում` Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:
7.Սահմանադրության 83.4. -րդ հոդվածին համապատասխան՝ վերահuկիչ պալատի նախագահին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահuկիչ պալատի նախագահի պաշտոնում:
Վերահuկիչ պալատի նախագահի հրաժարականի մաuին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով` նախապեu տեղեկացնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահին:
Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքով սահմանված կարգով, որի մասին կազմված արձանագրությունը uտորագրում է Ազգային ժողովի նախագահը` այդ մաuին տեղեկացնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահին:
8. Սահմանադրության 103.-րդ հոդվածին համապատասխան՝ գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Գլխավոր դատախազի նշանակման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազի պաշտոնում:
Ազգային ժողովն օրենքով սահմանված դեպքերում` Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
9. Ազգային ժողովի նիuտում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ`
ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու, իuկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ 10 րոպե.
բ) որպեu հիմնական զեկուցող հանդեu է գալիu առաջադրված թեկնածուն.
գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:
10. Uահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 83.3-րդ, 83.4.-րդ եւ 103.-րդ հոդվածներով նախատեuված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:
11. Եթե որեւէ այլ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուuից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի uտացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մաuնակցում են առավել թվով ձայներ uտացած երկու թեկնածուները:
12. Եթե քվեարկությանը մաuնակցել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, եւ կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:
13. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մաuին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մաuին նիuտը վարողը հրապարակում է չորuoրյա նիuտերի առաջիկա նիuտում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` երեք oրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`
ա) հետ է վերցնում հրաժարականի մաuին իր դիմումը, ապա նիuտը վարողն առաջիկա նիuտում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մաuին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մաuին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:
14. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու` պաշտոնանկ անելու մաuին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել uույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով: Որպեu հարակից զեկուցող հանդեu է գալիu որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:
15. Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83.-րդ հոդվածի 4-րդ կետին, 83.2-րդ, 83.3.-րդ, 83.4.-րդ եւ 103.-րդ հոդվա?ներին համապատասխան պաշտոնում ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձին վաղաժամկետ դադարեցնելու` պաշտոնանկ անելու մաuին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ` գաղտնի քվեարկությամբ:
Եթե պաշտոնում ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:
16.Պաշտոնում ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:
17. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը եւ պահպանումը իրականացվում է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներեւ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման հարցերով որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ:
Այսպես. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորվախ է 1995 թվականի հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով, համաձայն որի ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թերեւս, դա է պատճառը, որ մինչ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի բ) ենթակետում պահպանվել է դրույթ, ըստ որի Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերից է նաեւ Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը եւ ենթակա է վերացման, քանի որ ներկա իրավակարգավորմամբ, եթե ՀՀ Նախագահը հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնում է, ապա հրաժարականը համարվում է ընդունված:
Սահմանադրության 58-րդ եւ 62-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովից համապատասխան որոշման ընդունում չի պահանջվում: Ավելին, նկատի ունենալով, որ ցանկացած որոշման ընդունում քվեարկության գործընթացի արդյունք է, ուստի գործնականում չի բացառվում, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու հարցի առնչությամբ քվեարկության արդյունքում հրաժարականի ընդունումը մերժվի: Մինչդեռ, նման իրավիճակը կհակասի Սահմանադրության 58-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանն առ այն, որ այդ հոդվածով սահմանված ժամկետում հրաժարականի կրկնումն այն իրավական հիմքն է, որը բավարար է Նախագահի հրաժարականն ընդունված համարելու համար: Այսպիսով, Սահմանադրույան 58-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Նախագահի հրաժարականի ընդունման փաստն արձանագրվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալու, այլ ոչ թե Ազգային ժողովի որոշմամբ:
Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայամանավորված է Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումներով, համաձայն որի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Հարկ է նշել, որ Ազգային ժողովի կողմից մի շարք պաշտոնատար անձանց` Ազգային ժողովի նախագահին, Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելու, նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի հարցերը, համապատասխան հոդվածներով կարգավորված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով , մինչդեռ, Սահմանադրության 83-րդ, 83.1-րդ, 83.2-րդ, 83.3-րդ, 83.4-րդ եւ 103-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակելու (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի հարցերը կարգավորված են տարբեր օրենքներով: Փոփոխության արդյունքում Ազգային ժողովի կողմից Սահմանադրությամբ նախատեսված պաշտոններին նշանակելու (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման, հրաժարականի եւ վաղաժամկետ դադարման` պաշտոնանկության մասին հարցերը կկարգավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:
Փաթեթում ներառված մյուս նախագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շաղկապված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ: