Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11393-26.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հետո լրացնել  նոր «1.1.-րդ» մասով հետեւյալ բովանդակությամբ. «1.1. Պաշտպանի ընտրության, այդ թվում` առաջադրման, քվեարկության եւ հրաժարականի հետ կապված հարցերը  կարգավորվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով: ».

2) 2-րդ մասի «Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: Պաշտոնը uտանձնելիu Պաշտպանը տալիu է հետեւյալ երդումը.» նախադասությունները շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

« Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնն uտանձնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի նիuտում տրված հետեւյալ երդմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ կետի «10 օր հետո» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված հիմքերի առկայության դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով Ազգային  ժողովի նախագահն առաջիկա նիuտում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մաuին:».

3) 4-րդ մասը  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ եւ լրացումներեւ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,   Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,   «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ  Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման հարցերով որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ:

Այսպես. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորվախ է 1995 թվականի հուլիսի 5-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով, համաձայն որի ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թերեւս,  դա է պատճառը, որ մինչ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի  բ) ենթակետում պահպանվել է դրույթ, ըստ որի Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերից է նաեւ Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը եւ ենթակա է վերացման, քանի որ ներկա իրավակարգավորմամբ, եթե ՀՀ Նախագահը հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնում է, ապա հրաժարականը համարվում է ընդունված:

Սահմանադրության 58-րդ   եւ  62-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովից համապատասխան որոշման ընդունում չի պահանջվում: Ավելին, նկատի ունենալով, որ ցանկացած որոշման ընդունում քվեարկության գործընթացի արդյունք է, ուստի գործնականում չի բացառվում, որ ՀՀ Նախագահի հրաժարականն ընդունելու հարցի առնչությամբ քվեարկության արդյունքում հրաժարականի ընդունումը մերժվի: Մինչդեռ, նման իրավիճակը կհակասի Սահմանադրության 58-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանն առ այն, որ այդ հոդվածով սահմանված ժամկետում հրաժարականի կրկնումն այն իրավական հիմքն է, որը բավարար է Նախագահի հրաժարականն ընդունված համարելու համար:  Այսպիսով,  Սահմանադրույան 58-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Նախագահի հրաժարականի ընդունման փաստն արձանագրվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալու, այլ ոչ թե Ազգային ժողովի որոշմամբ:

Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայամանավորված է Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումներով, համաձայն որի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր   գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ: Հարկ է նշել, որ  Ազգային ժողովի կողմից մի շարք պաշտոնատար անձանց` Ազգային ժողովի նախագահին,   Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելու, նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի  հարցերը, համապատասխան հոդվածներով  կարգավորված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով , մինչդեռ,  Սահմանադրության 83-րդ, 83.1-րդ, 83.2-րդ, 83.3-րդ, 83.4-րդ եւ 103-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակելու (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման` այդ թվում վաղաժամկետ եւ հրաժարականի  հարցերը կարգավորված են տարբեր օրենքներով: Փոփոխության արդյունքում Ազգային ժողովի կողմից Սահմանադրությամբ նախատեսված պաշտոններին նշանակելու  (ընտրելու), նրանց լիազորությունների դադարման, հրաժարականի  եւ վաղաժամկետ դադարման` պաշտոնանկության մասին հարցերը կկարգավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:

Փաթեթում ներառված մյուս նախագծերում  առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շաղկապված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ: