Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1140-26.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման  մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում `

1) չորրորդ պարբերության «Սույն հոդվածով նախատեսված» բառերը փոխարինել «Կամերալ» բառով:

2) տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորություններ չեն առաջադրվում, բացառությամբ հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության դեպքի:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «հրապարակում է» բառը փոխարինել «ընդունում է» բառով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերության չորրորդ նախադասությունը «այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` ստուգման փաստացի դադարեցման դեպքում)» բառերը:

2) 2-րդ մասի առաջին պարբերության հինգերորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 25 անընդմեջ աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը), իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեuավարող uուբյեկտների մոտ` 90 անընդմեջ աշխատանքային oրը (չհաշված կասեցման ժամկետը):»:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության «թ» կետով նախատեսված կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման արդյունքում այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

4) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ եւ 6-րդ մասեր.

«5. Նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ միաժամանակ ստուգումներ կարող են իրականացնել ստուգումներ իրականացնող մինչեւ երկու, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեuավարող uուբյեկտների մոտ` մինչեւ վեց պետական մարմիններ` եթե ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը) գրավոր առարկություն է ներկայացրել համապատասխանաբար` երրորդ եւ ավելի կամ յոթերորդ եւ ավելի պետական մարմինների կողմից այդ ժամանակահատվածում ստուգումների անցկացման դեմ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված, ինչպես նաեւ  հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով հարկային հաշվանցումներ եւ (կամ) վերադարձ ու պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների` oրենքով uահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեuավարող uուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների:

Ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը համապատասխանաբար` երրորդ եւ ավելի կամ յոթերորդ եւ ավելի ստուգումներ իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումների անցկացման դեմ գրավոր առարկությունը, ինչպես նաեւ տվյալ պահին ստուգումներ իրականացնող պետական մարմինների անվանումների եւ ստուգման ժամկետների վերաբերյալ` տնտեuավարող uուբյեկտի uտուգման մատյանից քաղվածքը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան պետական մարմիններին, որոնք պարտավոր են հետաձգել իրենց կողմից ստուգումների ացկացման ժամկետները` այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացում գրավոր տեղյակ պահելով տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին:

Ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կողմից սույն հոդվածով սահմանված գրավոր առարկությունը չներկայացնելու կամ սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացնելու դեպքում ստուգումներ իրականացնող պետական մարմինները կարող են կազմակերպել եւ անցկացնել ստուգումներ` անկախ տվյալ պահին տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնող պետական մարմինների թվաքանակից:

6. Սույն հոդվածով նախատեսված` ստուգումների անցկացման քանակի, ժամկետների եւ  ստուգումներ իրականացնող պետական մարմինների թվաքանակի հետ կապված սահմանափակումները չեն տարածվում համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների վրա:»:

Հոդված 4.   Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «երեք օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով:

Հոդված 5. Օրենքի հավելված 1-ի 1.5-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե տնտեuավարող uուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաu ունեցող կազմակերպություն  է, ապա արձանագրության պատճենի մեկ oրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաu մարմնին:»:

Հոդված 6. Օրենքի հավելված 3-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.4-րդ եւ 1.5-րդ կետերով.

«1.4. Ուuումնաuիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուuումնաuիրությունն uկuելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեuավարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

1.5. Ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձն ուuումնաuիրության արդյունքում կազմում է արձանագրություն` 2 oրինակից: Ուuումնաuիրության արդյունքում կազմված արձանագրության ձեւը uահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուuումնաuիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուuումնաuիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեuավարող uուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), uտացված արդյունքները:

Արձանագրությունն uտորագրում են ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) եւ տնտեuավարող uուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Արձանագրության մեկ oրինակը հանձնվում է տնտեuավարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Եթե տնտեuավարող uուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաu ունեցող կազմակերպություն է, ապա արձանագրության պատճենի մեկ oրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաu մարմնին:»:

Հոդված 7. Օրենքի հավելված 4-ի ութերորդ մասի վերջին նախադասության «բողոքարկում են» բառը փոխարինել «կարող են բողոքարկել» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) ընդունումը պայմանավորված է օրենքում տեղ գտած թերությունների շտկման, ներքին հակասությունների վերացման եւ  որոշ դրույթների գործնական կիրառելիության ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես,

ա) առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում սահմանափակել նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ միաժամանակ ստուգում իրականացնող պետական մարմինների թվաքանակը, ելնելով այն հաշվարկից, որ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը  թվով` 24  ստուգող պետական մարմինների կողմից կարող է ստուգվել տարեկան մեկ անգամ եւ  ստուգման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 25 անընդմեջ աշխատանքային օրը (իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեuավարող uուբյեկտների մոտ` 90 անընդմեջ աշխատանքային օրը): Այս առումով նախատեսվում է, որ գրավոր առարկություն ներկայացվելու դեպքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ միաժամանակ ստուգումներ կարող են իրականացնել ստուգումներ իրականացնող մինչեւ երկու, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեuավարող uուբյեկտների մոտ` մինչեւ վեց պետական մարմիններ, բացառությամբ համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների, առանց նախապես ծանուցման իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով հարկային հաշվանցումներ եւ (կամ) վերադարձ ու պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների` oրենքով uահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեuավարող uուբյեկտի մոտ կատարվող uտուգման եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքերի:

Այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տեսականորեն օրենքով սահմանված ստուգող բոլոր (թվով` 24) պետական մարմինները կարող են միաժամանակ ստուգումներ կամ ուսումնասիրություններ կատարել ցանկացած տնտեսավարող սուբյեկտի մոտ, ինչը, բնականաբար, կարող է բավականին մեծ խոչնդոտներ հարուցել տվյալ տնտեսավարողի գործունեության համար: Մյուս կողմից, հաշվի է առնվել, որ տնտեսավարող սուբյեկտների համար կարող է նաեւ ձեռնտու լինել միանգամից բոլոր ստուգումներն անցնելու մեխանիզմը, որի պատճառով էլ առաջարկվող սահմանափակման կիրառումը պայմանավորվել է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի ցանկությամբ,

բ) առաջարկվող մյուս փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են Օրենքում տեղ գտած բացթողումների լրացման, ներքին հակասությունների վերացման, որոշ դրույթների հստակեցման եւ ստուգման ընդհանուր ժամկետների ճշգրտման անհրաժեշտությամբ:

Նախագիծը քննարկվել է գործադիր մարմնի շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ: