Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1141-28.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասում`

1) 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ.»,

2) ուժը կորցրած ճանաչել 9-րդ եւ 10-րդ ենթակետերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» եւ  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ առկա հակասությունների վերացման, ինչպես նաեւ գործող օրենսդրությունում առկա` հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման օրենսդրական պահանջներ նախատեսող դրույթների կրկնության վերացման անհրաժեշտությամբ:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկա պահին   «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 10-րդ ենթակետի համաձայն` պետական գնումների (պատվերների) շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ հարկային մարմինը տեղեկություններ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալությունից, սակայն 2010 թվականին ընդունվել է  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով փոփոխվել է պետական գնումների իրականացման կարգը: Այդ օրենքի համաձայն, գնման գործընթացները կազմակերպվելու եւ պայմանագրերը կնքվելու են պատվիրատուների կողմից: Միաժամանակ, առկա է հակասություն  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 9-րդ ենթակետի եւ  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածների միջեւ` սպառողներին կապի ծառայությունների մատուցման գործարքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու մասով: Առկա է նաեւ անհամապատասխանություն  «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապխետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ մասի 1-ին ենթակետի միջեւ` անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկություները հարկային մարմին ներկայացնելու մասով: Բացի այդ, գործող օրենսդրությամբ առկա է հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման օրենսդրական պահանջներ նախատեսող դրույթների կրկնություն:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` համապատասխանեցնելով  «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եւ ուժը կորցրած ճանաչել  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 9-րդ եւ 10-րդ ենթակետերը:

4. Կարգավորման առարկան. Օրենքի կարգավորման առարկան օրենսդրական հակասությունները, անհամապատասխանությունները եւ կրկնությունները վերացնելն է:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Օրենքի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել  «Հարկերի մասին»,  «Գնումների մասին»,  «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» եւ  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների միջեւ առկա հակասությունները, անհամապատասխանությունները եւ օրենսդրությամբ առկա կրկնությունները: