Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ.».
2) 9-րդ եւ 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: