Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1142-28.04.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով` «Համայնքի սեփականություն համարվող ոռոգման համակարգերը (տնտեսային եւ ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը ` «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ոռոգման ծրագրի իրականացման նախապայման եւ նշված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է դրանից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ` ոռոգման ոլորտի կանոնակարգման համար ներկայումս գործում են մի շարք օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, որոնք ընդունվել են` սկսած 2002 թվականից: Անցած փորձն ու փաստացի իրողությունները հաշվի առնելով` նշված իրավական ակտերը ժամանակի մեջ կարիք ունեն փոփոխման եւ լրամշակման:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ` ոռոգման ոլորտում քաղաքականությունն իրականացվում է` համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի, «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ դրանց հիման վրա ընդունված մի շարք նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը ` Կարգավորման նպատակն է` ապահովել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ոռոգման ծրագրի իրականացման նախապայմանը, ինչպես նաեւ հստակեցնել եւ փոփոխել համապատասխան օրենսդրական դաշտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները ` Օրենքների նախագծերը մշակվել են Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի խորհրդատուների կողմից, որոնց կողմից մի շարք քննարկումների արդյունքներով ներկայացվել են նախագծերի վերջնական տարբերակները:

6. Ակնկալվող արդյունքը ` Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ոռոգման ծրագրի իրականացման նախապայմանի կատարում եւ օրենսդրական դաշտի հստակեցում: