Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«Համայնքի սեփականություն համարվող ոռոգման համակարգերը (տնտեսային եւ ներտնտեսային ոռոգման համակարգերը) օտարման ենթակա չեն։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։