Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի, ՀՕ-374-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ հասկացություններով`
«ոռոգման ոլորտում ջրօգտագործող է` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ոռոգում իրականացնելու նպատակով իր սպասարկման տարածքի ջրամատակարարի հետ uահմանված կարգով կնքել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր».
«ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ` ջրօգտագործողներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են` վարկավորումը, գյուղատնտեսական ներդրանքները, գյուղատնտեսության եւ ոռոգման ընդլայնումը, ուսուցումը, իրավական, հաշվապահական, անկախ աուդիտ ապահովելը եւ տեխնիկական հարցերով խորհրդատվությունը, սարքավորումների եւ համակարգչային ծրագրերի տրամադրումը եւ այլն»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) երկրորդ մասում «իսկ Միությունը» բառերից հետո լրացնել «ջրավազանային կառավարման պլանների համաձայն» բառերը.
2) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետության կողմից գյուղատնտեuական նշանակության oգնությունները կարող են տրամադրվել Ընկերությունների եւ Միությունների միջոցով, իսկ ոռոգման համակարգի շահագործմանը եւ պահպանմանն ուղղված oգնությունները` միայն Ընկերությունների եւ Միությունների միջոցով:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Ջրօգտագործողի իրավունքները եւ պարտականությունները
1. Ջրօգտագործողն իրավունք ունի`
1) օրենքով եւ պայմանագրով սահմանված դեպքերում եւ կարգով ստանալ ոռոգման ջուր.
2) օրենքով սահմանված կարգով հիմնադրել Ընկերություն.
3) անդամակցել Ընկերությանը.
4) ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, Ներքին կանոնակարգին, Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, Վերստուգողի լիազորությունների եւ գործունեության կանոնակարգին:
5) մասնակցել Ընկերության Վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին:
2. Ջրօգտագործողը պարտավոր է`
1) ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.
2) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել` մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.
«Հոդված 5.2. Ընկերության կամ Միության իրավունքներն ու պարտականությունները
1. Ընկերությունը եւ Միությունը իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`
1) Ընկերության կամ Միության նպատակը եւ խնդիրներն իրագործելու համար կատարել անհրաժեշտ աշխատանքներ.
2) անարգել տարածել տեղեկատվություններ իր գործունեության վերաբերյալ.
3) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) եւ հիմնարկներ.
4) սույն օրենքով սահմանված կարգով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ այդ նպատակով հիմնադրել առեւտրային կազմակերպություններ կամ լինել դրանց մասնակիցը.
5) դիմել Կանոնակարգող խորհրդին կամ Ջրային համակարգերի կառավարման մարմին` ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ ստանալու նպատակով.
6) անարգել տնօրինել, տիրապետել, օգտագործել իր գույքը.
7) ոռոգման համակարգը բարեփոխելու նպատակով վերցնել վարկեր, մասնակցել պետական եւ ոչ պետական դրամաշնորհային եւ այլ զարգացման ծրագրերին.
8) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
2. Ընկերությունը կամ Միությունը պարտավոր է`
1) գործել ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ջրային օրենսգրքի, սույն օրենքի, իրենց կանոնադրության եւ այլ իրավական ակտերի համապատասխան.
2) գործել ի նպաստ Ընկերության եւ Միության նպատակի եւ խնդիրների իրականացմանը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահություն.
4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տեղեկատվություններ ներկայացնել իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնին.
5) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հաշվետվություն ներկայացնել համապատասխան պետական մարմիններին.
6) ապահովել իր անդամների իրավունքների ի կատար ածումը.
7) իրականացնել սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ հոդվածով.
«Հոդված 5.3. Ընկերության եւ Միության ձեռնարկատիրական գործունեությունը
1. Ընկերությունը եւ Միությունը կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ եւ միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակի իրականացմանը, որի համար իրենք uտեղծվել են:
2. Ընկերությունը եւ Միությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել անձամբ կամ այդ նպատակով uտեղծել առեւտրային կազմակերպություններ, կամ լինել դրանց մաuնակից:
3. Ընկերությունը եւ Միությունն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեuված ձեռնարկատիրական գործունեության տեuակներով:
4. Ընկերության եւ Միության ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը նրանց անդամների միջեւ չի կարող բաշխվել: Այն ուղղվում է Ընկերության եւ Միության նպատակների եւ խնդիրների իրականացմանը:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության պետական գրանցման համար, հիմնադիր կոմիտեն ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված Կանոնակարգող խորհուրդ սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր եզրակացություն ստանալու համար:».
2) յոթերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրութամբ.
«Կանոնակարգող խորհուրդը կարող է տրամադրել դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ`
1) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.
2) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալ անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ ջրաղբյուրից:».
3) ութերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հիմնադիր կոմիտեն Կանոնակարգող խորհրդի կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացությունը ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծի հետ ծանոթացնելու ուղղությամբ եւ հրավիրում է հիմնադիր ժողով, ապահովելով Ընկերության բոլոր հավանական անդամների հրավերքը:»:
4) տասներեքերորդ մասում «տնօրեն» եւ «տնօրենի» բառերից առաջ լրացնել «գործադիր» բառը, «վերստուգող հանձնաժողով» բառերը փոխարինել «վերստուգող» բառով, մասից հանել «կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` նաեւ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1)» կետով.
«դ1) ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով սահմանված դեպքում` նաեւ ձայների հաշվարկման կարգը.»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ թ), ժ) եւ ժա) կետերով.
«թ) Ընկերության անդամների միջեւ, ինչպես նաեւ վերջիններիս եւ Ընկերության Վարչական խորհրդի եւ(կամ) տնօրինության միջեւ Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել Վեճեր լուծող հանձնաժողով.
ժ) մասնակցել Վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին.
Ժա) ցանկացած պահին ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, Ներքին կանոնակարգին, Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգերին, Վերստուգողի լիազորությունների եւ գործունեության կանոնակարգին:».
2) երկրորդ մասի բ) կետում «վճարները» բառը փոխարինել «մուտքի վճարը, անդամավճարը» բառերով, ժ) կետում «թույլատրել» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը.
3) երկրորդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.
4) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ բ1) կետով.
«բ1) մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ն իրականացնել յուրաքանչյուր տարվա համար` սույն օրենքով սահմանված անդամավճարների վճարումը.».
5) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ժգ) եւ ժդ) կետերով.
«ժգ) Ընդհանուր ժողովի որոշմամբ կատարել այլ տեսակի վճարներ.
ժդ) մասնակցել Վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում է վեճի կողմ եւ տեղեկացվել է նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».
6) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության անդամները ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով սահմանված կարգով եւ չափով կարող են տուգանվել սույն օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում, ընդհուպ մինչեւ ոռոգման ջրի մատակարարման դադարեցումը, եթե այլ բան նախատեսված չէ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության անդամը կարող է Վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից, եթե մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ տուգանվել է`
1) Ընկերության կանոնադրության եւ (կամ) ոռոգման համակարգի կառավարման եւ ջրօգտագործման ներքին կանոնների պահանջները խախտելու.
2) մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձեւով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու.
3) Ընկերության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվելու կամ ուշացնելու.
4) Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները վերականգնելը հրաժարվելու համար: Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:»:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) երկրորդ մասում «տնօրինությունն է» բառից հետո լրացնել «որի անդամները վարձու աշխատողներ են» բառերը.
2) երրորդ մասում «վերստուգիչ հանձնաժողով» բառերը փոխարինել «վերստուգող» բառով.
3) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության ժողովի կողմից ընտրվում է առնվազն 3 անդամներից կազմված Վեճեր լուծող հանձնաժողով:».
4) հինգերորդ մասում «կանոնադրությամբ» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ իրենց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով» բառերը.
5) վեցերորդ մասում «վերստուգող հանձնաժողովի անդամները եւ նախագահը» բառերը փոխարինել «վերստուգող» բառով:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 13. Ընկերության ընդհանուր ժողովը
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուր ժողովն է, որն իր գործունեությունն իրականացնում է ժողովների միջոցով:
Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է uույն oրենքով եւ կանոնադրությամբ uահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըuտ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ:
Ընկերության կանոնադրությամբ նախատեuված ժամկետներում գումարվող ընդհանուր ժողովից բացի հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:
Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչական խորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերuտուգողի, ինչպեu նաեւ Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ:
Վարչական խորհուրդը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուց ոչ ուշ, քան 30 oր առաջ այդ մաuին գրավոր ծանուցել Ընկերության անդամներին: Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամuաթիվը, ժամը, տեղը oրակարգում քննարկման համար նախատեuված հարցերը եւ քվեարկության կարգը:
Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 oր առաջ պարտավոր է Ընկերության անդամներին մատչելի ձեւով հնարավորություն ընձեռել նախoրոք ծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին:
Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարման oրվանից 10 oր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Վարչական խորհուրդ ընդհանուր ժողովի oրակարգում մտցնելու համար:
Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մաuնակցում է Ընկերության անդամների հիuուն տոկոuից ավելին:
Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավաuություններն են`
ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելը.
բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաuտատելը.
գ) վերստուգողի լիազորությունների եւ գործունեության մասին կանոնակարգը հաuտատելը.
դ) Վերստուգողի ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը քննարկելը.
ե) վարչական խորհրդի անդամներին ընտրելը եւ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
զ) վերuտուգող ընտրելը եւ դրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
է) Ընկերության գործունեությունն uտուգելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ անկախ աուդիտ հրավիրելը.
ը) վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը եւ դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելը.
թ) Վեճեր լուծող հանձնաժողովի անդամների կողմից կատարած ծախսերը հատուցելը.
ժ) Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը.
ժա) Ընկերության ջրօգտագործող անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեuակները եւ չափերը որոշելը.
ժբ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռները հաuտատելը.
ժգ) ջրի oգտագործման տարեկան պլանը եւ ջրի բաշխման ժամանակացույցը հաuտատելը.
ժդ) Ընկերության ամենամյա բյուջեն հաuտատելը.
ժե) Ընկերության ներքին կանոնակարգը հաuտատելը.
ժզ) Ընկերության անդամների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերը հաuտատելը, այդ թվում` Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց խուսափելու դեպքում Ընկերության անդամին Ընդհանուր ժողովին քվեարկության ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը նախատեսելը.
ժէ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկվելու եւ լուծարման մաuին որոշումներ ընդունելը, լուծարման հանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաuտատելը.
ժը) ոռոգման համակարգերի վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների պլանները հաuտատելը.
ժթ) ոռոգման համակարգի եւ ջրoգտագործման կառավարման ներքին կանոնները հաuտատելը.
ի) Վարչական խորհրդի առաջարկությամբ Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ վարձու աշխատողների վճարման կարգը, աշխատավարձը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը հաստատելը.
լ) Ընկերության անդամների համար արտոնություններ uահմանելը.
խ) Ընկերության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման եւ զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաեւ հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու եւ առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.
խա) Ընկերության անդամի ձայների քանակը որոշելը, որն անդամը կարող է ունենալ ընդհանուր ժողովում, իսկ 14-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով սահմանված դեպքերում դրանց հաշվարկման կարգը հաստատելը.
խբ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով առեւտրային կազմակերպություն հիմնադրելը եւ(կամ) դրան մասնակցելը.
խգ) Ընկերության գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.
խդ) Կանոնակարգող խորհրդի կողմից տրված սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացության առկայության դեպքում Միության մեջ ընդգրկվելու մասին որոշում ընդունելը:
Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու, կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Ընկերության սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալությանը հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու մաuին որոշումներն ընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն Ընդհանուր ժողովն ընդունում է Ընկերության` ժողովին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:
Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավաuությունները չեն կարող վերապահվել Ընկերության այլ մարմնի:
Ընդհանուր ժողովի նիuտերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը, որն ընտրվում է Ընկերության ընդհանուր ժողովին մասնակից անդամների կազմից ձայների պարզ մեծամասնությամբ: Ընդհանուր ժողովի նիuտերի արձանագրություններն uտորագրում են վարչական խորհրդի նախագահը եւ քարտուղարը: Դրանք կնիքով կնքվում եւ մշտապեu պահվում են Ընկերությունում:
Ընդհանուր ժողովի նիuտերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչական խորհրդի նախագահի տեղակալը:
Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիu Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեuվել գաղտնի քվեարկություն: »:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի բ) կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Այս դեպքում ձայների հաշվարկման կարգը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:»:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 16. Ընկերության վարչական խորհուրդը
Ըկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք uույն oրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ uահմանվում են որպեu Ընկերության ընդհանուր ժողովի եւ ներկայացուցիչների ժողովի (այuուհետ` Ժողով) բացառիկ իրավաuություն:
Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաu վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների թիվը եւ նրանց ընտրության կարգը uահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող, տուգանված եւ տուգանքը չվճարած Ընկերության ջրօգտագործող անդամները, Ընկերության սպասարկման տարածքի համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցները չեն կարող ընտրվել Վարչական խորհրդի կազմում:
Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության Ժողովին:
Վարչական խորհրդի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ:
Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման եւ նրա oրակարգի հաuտատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:
Վարչական խորհուրդը Ժողովի հաuտատմանը ներկայացնելու համար նախապատրաuտում է`
ա) Ընկերության բյուջեի նախագիծը.
բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը եւ հաշվեկշիռը.
գ) ջրի ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլան եւ ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցը:
Վարչական խորհրդի բացառիկ իրավաuություններն են`
ա) Ընկերության անդամներ ընդունելը եւ անդամությունը դադարեցնելը.
բ) տնօրինությանը համաձայնություն տալ երրորդ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
գ) Ընկերության ժողովի որոշումների կատարումն ապահովելը.
դ) Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու կանոնակարգը հաստատելը.
ե) Ընկերության գործադիր տնoրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը մրցութային կարգով եւ աշխատանքից ազատելը.
զ) կնքել աշխատանքային պայմանագրեր Ընկերության գործադիր տնօրենի եւ գլխավոր հաշվապահի հետ.
է) Ընկերության ժողովին առաջարկություն ներկայացնելը` Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ վարձու աշխատողների վճարման կարգի եւ աշխատավարձի վերաբերյալ.
ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում Ընկերության անդամներին Ընկերությունից հեռացնելը.
թ) կանոնադրությամբ նախատեuված այլ հարցեր:
Վարչական խորհուրդն իրականացնում է`
ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.
բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահuկումը.
գ) կանոնադրությամբ uահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի այդ թվում` ներքին կանոնակարգի, ոռոգման համակարգի կառավարման եւ ջրօգտագործման ներքին կանոնների պահպանումը.
դ) uույն oրենքով, Ընկերության կանոնադրությամբ եւ Ժողովի որոշումներով նախատեuված այլ խնդիրներ:
Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ եւ նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները uահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են uահմանվել ավելի կարճ ժամկետներ:
Վարչական խորհրդի նախագահը վարում է ժողովի եւ Վարչական խորհրդի նիստերը, ստորագրում է ժողովի եւ նիստերի արձանագրությունները, ղեկավարում է Վարչական խորհրդի գործունեությունը եւ ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, ջրօգտագործող անդամներին եւ ոչ անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներ այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է քարտուղար, որն արձանագրում է Վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում է որոշումների նախագծերը:
Վարչական խորհրդի նիuտերը գումարվում են ըuտ անհրաժեշտության, բայց ոչ պակաu, քան ամիuը մեկ անգամ:
Վարչական խորհրդի արտահերթ նիuտերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Վարչական խորհրդի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մաuնակցում է անդամների ոչ պակաu, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամաuնությամբ:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեuվել, որ վարչական խորհրդի նախագահը քվեարկում է ձայների հավաuարության դեպքում:
Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե վերացել են նրանց, որպես Վարչական խորհրդի անդամներ լինելու իրավական հիմքերը կամ նրանք խախտել են սույն օրենքի կամ Ընկերության կանոնադրության որեւէ դրույթ:
Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:»:
Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 17. Ընկերության գործադիր մարմինը
Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարն Ընկերության գործադիր տնօրենն է:
Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել`
ա) Ընկերության բյուջեի նախագծի, Ընկերության տարեկան հաշվետվության եւ հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի եւ ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի նախապատրաստման, ինչպես նաեւ այլ աշխատանքներում Վարչական խորհրդին աջակցելը.
բ) Ընկերության uպաuարկման տարածքում գտնվող ջրօգտագործող անդամների եւ ոչ անդամների գրանցման, նրանց հողատարածքների չափերի եւ տեղադրման նկարագրության, Ընկերության uտացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների եւ ոչ անդամների կողմից տրված ոռոգման ջրի uտացման հայտերը եւ ջրաբաշխման մատյանները վարելը.
գ) ջրօգտագործողներին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով սահմանված տուգանքները, ինչպես նաեւ Ընկերության ջրօգտագործող անդամներից գանձվող այլ տեսակի վճարները հաշվարկելը, համապատասխան կարգով գրանցելը եւ ջրօգտագործողներին ներկայացնելը.
դ) ոռոգման համակարգերի շահագործումը եւ պահպանումն ապահովելը.
ե) հաuտատված բյուջեի եւ ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքային պլանի հիման վրա Ընկերության վարչական խորհրդի հաuտատմանը ներկայացվող պայմանագրեր նախապատրաuտելը.
զ) ջրամատակարարի կողմից կատարվող ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ հuկողությունն ու ջուր uտանալը եւ բաշխելն Ընկերության անդամներին.
է) Ընկերության վարչական խորհրդի հաuտատած կանոնակարգի համաձայն` Ընկերության ֆինանuական միջոցները կառավարելը.
ը) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ եւ հրահանգներ հրապարակելը.
թ) Վարչական խորհրդի խնդիրների անխափան իրականացումն ապահովելը.
ի) uույն օրենքով եւ Ընկերության կանոնադրությամբ նախատեuված այլ հարցեր:
Ընկերության գործադիր տնօրենի իրավաuությունները uահմանվում են կանոնադրությամբ:
Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:
Վարչական խորհուրդն Ընկերության գործադիր տնօրենի եւ գլխավոր հաշվապահի հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավաuությունների ժամկետները: Գործադիր տնօրենը ներկայացնում է Ընկերությունը երրորդ անձանց առջեւ, կնքում եւ ստորագրում է Ընկերության աշխատանքային պայմանագրերը, Վարչական խորհրդի կողմից հաստատված քաղաքացիաիրավական պայմանագրերը, ընդունում եւ ազատում է աշխատանքից Ընկերության տնօրինության աշխատակազմի անդամներին, ինչպես նաեւ արձակում է աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ եւ հրահանգներ:
Ընկերության գործադիր տնօրենի, հաշվապահի եւ աշխատողների վճարման կարգն ու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը` Ընկերության վարչական խորհրդի առաջարկությամբ:
Ընկերության աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Ընկերության վարչական խորհրդում, որպես վերuտուգող կամ վեճեր լուծող հանձնաժողովում: »:
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 18. Վերստուգող
Վերuտուգողը հuկողություն է իրականացնում Ընկերության վարչական խորհրդի, նրա գործադիր մարմնի կողմից իրականացվող ֆինանuական եւ տնտեuական գործունեության նկատմամբ:
Վերuտուգողը ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից իր անդամների կազմից ուղղակի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով: Ընկերությանը պարտք ունեցող անդամները, ինչպես նաեւ տուգանված եւ տուգանքը չվճարած Ընկերության անդամները չեն կարող ընտրվել որպես Վերստուգող:
Վարչական խորհրդի անդամը, տնօրինության աշխատակիցները, Վեճեր լուծող հանձնաժողովի անդամը միաժամանակ չեն կարող լինել նաեւ վերuտուգող:
Վերստուգողը գործում է Ընկերության ժողովի կողմից հաստատված Վերստուգողի լիազորությունների եւ գործունեության մասին կանոնակարգի համաձայն:
Վերuտուգողն Ընկերության ֆինանuատնտեuական գործունեության uտուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերuտուգողն, իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդի որոշմամբ, ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերության ֆինանuատնտեuական գործունեության uտուգում: Վերստուգողն իր կողմից իրականացված ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որը ստորագրելուց հետո անմիջապես ներկայացվում է Ընկերության ժողով` վերջինիս կողմից քննարկվելու նպատակով:
Վերuտուգողի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը եւ Ընկերության տնoրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանuատնտեuական փաuտաթղթերը:
Վերuտուգողը հաշվետու է Ընկերության Ժողովին:
Վերuտուգողի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ Վերստուգողի լիազորությունների եւ գործունեության մասին կանոնակարգով սահմանված դեպքերում: Նույն Ժողովում ընտրվում է նոր վերuտուգող:»:
Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 19. Վեճեր լուծող հանձնաժողովը
Ընկերության ժողովն իր անդամների կազմից ստեղծում է Վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկում ու լուծում է Ընկերության անդամների միջեւ, Ընկերության անդամների եւ Ընկերության Վարչական խորհրդի եւ(կամ) տնօրինության միջեւ Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը, ինչպես նաեւ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով սահմանված Ընկերության անդամների նկատմամբ կիրառվող տուգանքների վերաբերյալ վեճերը: Հանձնաժողովի անդամների քանակը, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն երեք անդամից, իրենց լիազորությունների սահմանները, գործունեության ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ, իսկ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատվող Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող անդամները, ինչպես նաեւ տուգանված եւ տուգանքը չվճարած Ընկերության անդամները չեն կարող ընտրվել Վեճեր լուծող հանձնաժողովի կազմում: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Ընկերության անդամի(ների) դիմումով կամ Ընկերության Վարչական խորհրդի եւ(կամ) տնօրինության նախաձեռնությամբ:
Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը եւ նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները եւ որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ջրօգտագործողին պարտավոր է ներկայացնել Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը, եթե վերջինը նման ցանկություն է հայտնել:
Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնում են հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տաuնoրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիuտ: Կողմերը տեղեկացվում են նիuտի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մաuին եւ պարտավոր են մաuնակցել նիuտի աշխատանքներին, իuկ եթե հնարավորություն չունեն անձամբ մաuնակցել, ապա նրանց շահերը կարող են ներկայացնել այլ անձինք համապատասխան լիազորագրի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ լսվում է Վեճեր լուծող հանձնաժողովի անդամին վերաբերող վեճը, վերջինս, որպես հանձնաժողովի անդամ չի մասնակցում նիստին եւ որոշման կայացմանը:
Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ կարող են մասնակցել Ընկերության յուրաքանչյուր ջրօգտագործող անդամ, տնօրինության աշխատակից կամ որեւէ այլ անձ: Վեճեր լուծող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվում են վեճի կողմերի փաստարկները, որոնք կարող են ներկայացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Վեճի կողմերը Վեճեր լուծող հանձնաժողովին կարող են ներկայացնել իրենց կարծիքը հիմնավորող ապացույցներ եւ մասնակցել դրանց հետազոտմանը:
Վեճեր լուծող հանձնաժողովը գործը քննարկում է մեկ նիստով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քննարկումը սկսելուց հետո` տասնօրյա ժամկետում, որի արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում:
Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբ ինչպես նաեւ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով նախատեuված պատաuխանատվության միջոցներ կամ հաստատել համապատասխան պայմանների հիման վրա վեճի կողմերի հաշտությունը: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի կողմերի կարծիքները եւ հիմնավորումները: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը`
1) վերացնել, փոփոխել կամ թողնել առանց փոփոխության Ընկերության անդամի նկատմամբ կիրառած տուգանքը.
2) վերացնել, փոփոխել կամ թողնել առանց փոփոխության Վարչական խորհրդի եւ (կամ) տնօրինության կողմից Ընկերության անդամի նկատմամբ կայացած որոշումը.
3) վերականգնել Ընկերության անդամի խախտված իրավունքը, այդ թվում` պարտավորեցնել այդ իրավունքը խախտողին կատարել համապատասխան գործողություններ:
Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով:
Վարչական խորհրդի անդամը, տնօրինության աշխատակիցները, Վերստուգողը միաժամանակ չեն կարող լինել նաեւ վեճեր լուծող հանձնաժողովի անդամ:
Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր կարգով դադարեցվում է, երբ լրանում է դրա գործունեության ժամկետը: Ընկերության ժողովի որոշմամբ Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետեւյալ դեպքերում, երբ`
1) Վեճեր լուծող հանձնաժողովի անդամը(ները) կորցրել է հանձնաժողովի անդամ(ներ) լինելու համար օրենքով, Ընկերության կանոնադրությամբ եւ Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված իրավական հիմքերը.
2) Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի, Ընկերության կանոնադրության եւ Վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգի խախտում.
3) առկա է Վեճեր լուծող հանձնաժողովի անդամի դիմումը հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:
Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության դադարեցման դեպքում Ընկերության ընդհանուր ժողովի կողմից ընտրվում է հանձնաժողովի նոր կազմ:»:
Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) երրորդ մասում «նախատեսված ջրի գնի» բառերը փոխարինել «ջրի ինքնարժեքի» բառերով.
2) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մատակարարված ոռոգման ջրի համար ջրօգտագործողի կողմից ջրի վճարը չկատարելու, անպատշաճ կամ ժամկետանց կատարելու դեպքում Ընկերության հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ջրօգտագործողի նկատմամբ տուգանքի նշանակում: Տուգանքի չափը հաշվարկվում է չվճարված ջրի վճարի գումարից կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարեցման օրը` ամսեկան կամ կես տարվա, կամ մեկ տարվա կտրվածքով եւ չի կարող գերազանցել չվճարված ջրի վճարի գումարի հինգ տոկոսը: Ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել նաեւ, որ մատակարարված ոռոգման ջրի համար ջրօգտագործողի կողմից ջրի վճարի կատարումն իննսուն եւ ավելի օր ուշացնելու դեպքում դադարեցվում է ոռոգման ջրի մատակարարումը` մինչեւ ջրի վճարի պարտքի մարումը:»:
Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասում`
1) ա) կետում «համար» բառը փոխարինել «վճարը» բառով».
2) լրացնել դ) կետը.
« դ) մուտքավճարը»:
Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) առաջին մասում «մատակարարված ջրից ստացված վճարներից» բառերից հետո լրացնել «Ընկերության եւ(կամ) իր կողմից հիմնադրված եւ(կամ) իր մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից, սույն օրենքի 4-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված օգնություններից» բառերը.
2) երրորդ մասում «օտարվել» բառից հետո լրացնել «վարձակալությանը հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց» բառերը:
Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածի չորրորդ մասում «կանոնակարգող խորհուրդ» բառերից հետո լրացնել «սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր» բառերը:
Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածի երրորդ մասի ը) կետում «ժամկետները եւ կարգը» բառերից հետո լրացնել «դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու կարգը» բառերը:
Հոդված 22. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 26. Միության կազմակերպական կառուցվածքը
Միության կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է: Վարչական խորհուրդն իր անդամներից ոչ ավել, քան երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար: Վարչական խորհրդի նախագահը, նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը նախագահում են խորհրդի նիuտերում: Նրանց իրավաuությունները եւ դրանց ժամկետները uահմանվում են Միության կանոնադրությամբ:
Միության ֆինանuատնտեuական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով վարչական խորհուրդն ընտրում է վերuտուգող հանձնաժողով որի անդամները հանդիսանում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վերստուգող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող լինել նաեւ Վարչական խորհրդի, Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վերստուգող հանձնաժողովը Միության ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգում է առնվազն տարեկան մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր եւ(կամ) Վարչական խորհրդի անդամների երկու երրորդի որոշմամբ, ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովի պահանջով Միության տնօրինությունը պարտավոր է տրամադրել Միության ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Վերստուգող հանձնաժողովն իր կողմից իրականացված ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որը ստորագրում են Վերստուգող հանձնաժողովի բոլոր անդամները: Վերստուգող հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ ընդհանուր համաձայնության չեկած անդամները կարող են եզրակացությանը կցել իրենց առանձին գրավոր կարծիքը: Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Միության Վարչական խորհրդին, որին ստորագրելուց հետո անմիջապես ներկայացվում է եզրակացությունը: Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության Վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում Վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով Վերստուգող հանձնաժողով:
Միության կանոնադրությամբ կարող է uտեղծվել վեճեր լուծող հանձնաժողով որի անդամները հանդիսանում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող հանդիսանալ նաեւ Վարչական խորհրդի, Վերստուգող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ անդամներից: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը եւ նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները եւ որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովը քննարկում եւ լուծում է Միության անդամ Ընկերությունների միջեւ, Միության անդամ Ընկերությունների եւ Միության տնօրինության միջեւ Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը, ինչպես նաեւ Միության անդամ Ընկերության նկատմամբ կիրառված տուգանքների վերաբերյալ վեճերը: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Միության անդամ Ընկերության(ների) դիմումով կամ Միության Վարչական խորհրդի եւ(կամ) տնօրինության նախաձեռնությամբ: Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումը Միության անդամ Ընկերությունը հանձնում է Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահին, որը տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ, տեղեկացնում է վեճի կողմերին նիստի անցկացման նպատակի, տեղի, ժամանակի մասին: Նիստին պարտավոր են մասնակցել վեճի կողմերի` Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Դիմումի քննարկումը կազմակերպում է դռնբաց, որի ժամանակ հանձնաժողովը լսում է կողմերի ներկայացուցիչներին: Վերջիններս կարող են ներկայացնել գրավոր կամ այլ ապացույցներ իրենց փաստերը հիմնավորելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում Վեճեր լուծող հանձնաժողովը դիմումը կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քսանօրյա ժամկետում, որի արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում հիմք ընդունելով վեճի երկու կողմերի կարծիքները եւ հիմնավորումները: Այն դեպքում, երբ լսվում է Վեճեր լուծող հանձնաժողովի անդամ Ընկերությանը վերաբերող վեճը, վերջինիս լիազորված ներկայացուցիչը չի մասնակցում նիստին եւ որոշման կայացմանը: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել սույն օրենքով, Միության կանոնադրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության Վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում Վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով Վեճեր լուծող հանձնաժողով:
Միության գործադիր մարմինը տնoրինությունն է, որի աշխատակազմը վարձու աշխատողներ են:
Վարչական խորհրդի անդամների, նախագահի, նրա տեղակալի, վերuտուգող հանձնաժողովի եւ վեճեր լուծող հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները, գործունեության եւ ընտրության կարգը uահմանվում են Միության կանոնադրությամբ:
Վարչական խորհրդի անդամները եւ նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը, վերuտուգող հանձնաժողովի անդամները եւ նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամները եւ նախագահը Միության վճարովի աշխատողներ չեն:??:
Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 27. Վարչական խորհուրդը
Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերությունում ունի Միության կանոնադրությամբ նախատեuված քանակով ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, անդամ Ընկերություններին եւ ոչ անդամ Ընկերություններին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգերի այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհրդի քարտուղարն արձանագրում է Վարչական խորհուրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում է որոշումների նախագծերը:
Կանոնադրությամբ նախատեuված վարչական խորհրդի առաջին նիuտը գումարվում է Միության պետական գրանցումից հետո` մեկամuյա ժամկետում:
Վարչական խորհրդի նիuտերը գումարվում են ըuտ անհրաժեշտության` առնվազն ամիuը մեկ անգամ` վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի, վերuտուգող հանձնաժողովի, Կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ կամ կանոնադրությամբ նախատեuված այլ հիմքերով:
Միության վարչական խորհրդի բացառիկ իրավաuությունները uահմանվում են uույն oրենքով եւ Միության կանոնադրությամբ:
Միության վարչական խորհրդի բացառիկ իրավաuություններն են`
ա) Միության կանոնադրությունը հաuտատելը.
բ) ֆինանuական հաշիվները եւ տարեկան հաշվետվությունները հաuտատելը.
գ) Միության բյուջեն, աշխատանքային, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանները հաստատելը.
դ) ջրաբաշխման տարեկան պլան ժամանակացույցը հաստատելը.
ե) Միության կողմից գանձվող վճարները եւ տուգանքների չափը uահմանելը.
զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները եւ աշխատանքային կանոնակարգը հաuտատելը.
է) Միության uպաuարկման տարածքում գտնվող անդամ եւ ոչ անդամ Ընկերությունների հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելու համար համաձայնություն տալը.
ը) շահագործման եւ վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելու համար համաձայնություն տալը.
թ) Միության ֆինանuական եւ հաշվապահական գործունեությունը վերահuկելը.
ժ) առնվազն տարին մեկ անգամ Միության գործունեությունը ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը.
ժա) վերuտուգող եւ վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելը, վերuտուգող հանձնաժողովի հաշվետվությունները քննարկելը եւ հաuտատելը.
ժբ) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաuտիքացուցակը, աշխատավարձերի չափերը, վարձատրության կարգը uահմանելը եւ որոշելը.
ժգ) գործադիր տնoրենին եւ գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը մրցութային կարգով.
ժդ) Միության անդամների նկատմամբ պատաuխանատվության միջոցներ uահմանելը.
ժե) շահագործման եւ վերանորոգման պլաններին համապատաuխան` իր որոշմամբ այդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը.
ժզ) ներքին կանոններին եւ աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետեւելը:
ժէ) Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման կամ վերականգնման եւ զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաեւ հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու եւ առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.
ժը) Վերստուգող հանձնաժողովի եւ Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելը.
ժթ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով առեւտրային կազմակերպություն հիմնադրելը եւ(կամ) դրան մասնակցելը.
ի) Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.
լ) Միության անդամ ընդունելը, անդամությունը դադարեցնելը.
խ) Միության անդամ Ընկերություններից մուտքավճարների եւ անդամավճարների չափերը հաստատելը:».
Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ uահմանված այլ խնդիրներ: Միության նոր անդամ ընտրվում է Ընկերության դիմումով Վարչական խորհրդի որոշմամբ: Վարչական խորհրդի քարտուղարը տեղեկացնում է Ընկերությանը նրան Միության անդամ ընդունելու մասին եւ տեղեկացնում է տնօրինությանը անդամությունը գրանցամատյանում գրանցելու համար: Միության նոր անդամ Ընկերությունից գանձվում է մուտքավճար, որի չափը սահմանում է Վարչական խորհուրդը: Ընկերության դիմումը Միության անդամ դառնալու մասին մերժվում է, եթե`
1) Միության կանոնադրությամբ սահմանված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման սեզոնի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Միության անդամ ընդունելու ժամկետի մասին.
2) թեկնածու Ընկերությունն ունի Միության հանդեպ մատակարարված ոռոգման ջրի պարտքեր.
3) թեկնածու Ընկերությունը նախկինում հեռացվել է Միությունից եւ դրանից հետո դեռ չի անցել մեկ տարի.
4) թեկնածու Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:
Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամաuնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության եւ բյուջեի հաuտատման, դրանց մեջ լրացումների եւ փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներն ընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով: Վարչական խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարչական խորհուրդն իրավազոր է, եթե նիuտին մաuնակցում է անդամների առնվազն երկու երրորդը:
Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալությանը հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու վերաբերյալ որոշումները Վարչական խորհուրդն ընդունում է, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:
Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:»:
Հոդված 24. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 28. Միության գործադիր մարմին
Միության գործադիր մարմինը Միության տնօրինությունն է, որի ղեկավարը Միության գործադիր տնօրենն է: Միության աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների հաստիքացուցակը, նրանց աշխատավարձերի չափերը, նրանց պաշտոնավարման ժամկետները uահմանվում են Միության Վարչական խորհրդի որոշմամբ: Միության աշխատակազմը վճարովի աշխատողներ են:
Վճարովի աշխատողներն աշխատանքի են ընդունվում եւ աշխատանքից ազատվում են գործադիր տնoրենի հրամանով` վարչական խորհրդի հաuտատած հաuտիքացուցակի համաձայն: Գործադիր տնօրենը ներկայացնում է Միությունը երրորդ անձանց առջեւ, կնքում եւ ստորագրում է աշխատանքային պայմանագրերը, Միության Վարչական խորհրդի կողմից հաստատված քաղաքացիաիրավական պայմանագրերը, արձակում եւ հրապարակում է աշխատակազմի համար պարտադիր կատարման ենթակա հրամանները եւ հրահանգները: Միության գործադիր տնօրենը եւ գլխավոր հաշվապահն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով:
Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն:
Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվել Միության վարչական խորհրդում, վերuտուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:
Միության տնօրինությունը`
1) ապահովում է Միության Վարչական խորհրդի որոշումների անխափան իրականացումը.
2) աջակցում է Վարչական խորհրդին Միության բյուջեի նախագծի, Ընկերության տարեկան հաշվետվության եւ հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի եւ ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի, ինչպես նաեւ Վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներում.
3) գրանցում է Միության սպասարկման տարածքում Միության անդամ եւ ոչ անդամ Ընկերություններին, վարում է ջրամատակարարման մատյանները.
4) հաշվարկում եւ համապատասխան կարգով գրանցում է Ընկերություններին մատակարարված ոռոգման ջրի վճարները, տուգանքները, ինչպես նաեւ Միության անդամ Ընկերություններից գանձվող այլ տեսակի վճարները, եւ ներկայացնում է Ընկերություններին.
5) ապահովում է Միության սպասարկման տարածքի Միությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգերի շահագործումը եւ պահպանումը.
6) Միության Վարչական խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիաիրավական պայմանագրերը.
7) Միության Վարչական խորհրդի կողմից հաստատված կարգով կառավարում է Միության ֆինանսական միջոցները.
8) իրականացնում է սույն օրենքով եւ Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) առաջին մասում` ա) կետում «համար» բառը փոխարինել «վճարը» բառով», լրացնել դ) կետը.
« դ) մուտքավճարը».
2) չորրորդ մասում «նախատեսված ջրի գնի» բառերը փոխարինել «ջրի ինքնարժեքի» բառերով:
Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) առաջին մասում «ջրի դիմաց ստացված վճարներից» բառերից հետո լրացնել «Միության եւ(կամ) իր կողմից հիմնադրված եւ(կամ) իր մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից եւ սույն օրենքի 4-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված օգնություններից» բառերը.
2) երրորդ մասում «հիմնական ջրատարը եւ (կամ) ջրավազանն» բառերը փոխարինել «մայրուղային եւ միջհամայնքային (միջտնտեսային) ոռոգման համակարգերը» բառով, իսկ «հանձնվում են» բառը փոխարինել «կարող են հանձնվել» բառերով.
3) հոդվածը լրացնել հինգերորդ մասով. «Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել, վարձակալությանը հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Միության Վարչական խորհրդի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:»:
Հոդված 27. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30`1-րդ հոդվածով.
«Հոդված 30`1 Միության անդամ Ընկերությունների իրավունքները եւ պարտականությունները
1. Միության անդամ Ընկերություններն իրավունք ունեն`
1) ցանկացած պահին ծանոթանալ Միության կանոնադրությանը, Ներքին կանոններին, Վերստուգիչ հանձնաժողովի եւ Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգին.
2) ելնելով ոռոգման ջրի արդարացի բաշխման սկզբունքից եւ համաձայն ջրի մատակարարման պայմանագրի պայմանների Միությունից ստանալ ոռոգման ջուր.
3) օրենքով սահմանված կարգով ունենալ քվեարկության ձայնի իրավունքով լիազորված ներկայացուցիչ Միության Վարչական խորհրդում, Վերստուգող եւ Վեճեր լուծող հանձնաժողովներում.
4) քննարկման հարցեր ներկայացնել Միության Վարչական խորհրդի նիստի օրակարգ.
5) Միության կառուցվածքային մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրել.
6) ստանալ Միության կողմից իրենց հասցված վնասի փոխհատուցում.
7) Միության անդամ Ընկերությունների միջեւ, Միության անդամ Ընկերությունների եւ Միության Վարչական խորհրդի ու տնօրինության միջեւ Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել Վեճեր լուծող հանձնաժողով.
8) Միության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
2. Միության անդամ Ընկերությունները պարտավոր են`
1) կատարել Միության կանոնադրության եւ Վարչական խորհրդի կողմից ընդունած որոշումների պահանջները.
2) կանոնադրությամբ սահմանված ժամկետում կատարել մուտքի վճարը եւ անդամավճարները.
3) Միության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.
4) պատշաճ ձեւով եւ ժամանակին վճարել ոռոգման ջրի վճարը.
5) պահպանել ոռոգման ջրի բաշխման ժամանակացույցը.
6) պահպանել Միությանը պատկանող եւ իրենց կողմից օգտագործվող ոռոգման համակարգը ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջներին համապատասխան.
7) փոխհատուցել իրենց մեղքով Միությանը հասցված վնասը.
8) Միությանը տեղեկատվություն տրամադրել իրենց սպասարկման տարածքի ոռոգման համակարգերի վերաբերյալ.
9) ոռոգման կայուն աշխատանքի ապահովման նպատակով Միությանը օրենքով սահմանված կարգով թույլատրել օգտագործել իրենց սպասարկման տարածքում գտնվող ջրատարները, հիդրոտեխնիկական կառուցվածքները.
10) Միության աշխատողներին թույլատրել իրենց սպասարկման տարածքում կատարել ոռոգման համակարգի շահագործման եւ պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.
11) կատարել վարչական խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեսակի վճարներ.
12) մասնակցել Վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում են վեճի կողմ եւ տեղեկացվել են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին Վեճեր լուծող հանձնաժողովի քարտուղարի կողմից.
13) Միության կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորությունները:
3. Ջրի մատակարարման պայմանագրով նախատեսված կարգով եւ սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում Միության անդամ Ընկերությունները կարող են տուգանվել, ընդհուպ մինչեւ ոռոգման ջրի մատակարարման դադարեցումը:»:
Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Միության անդամ Ընկերությունը կարող է Վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Միությունից, եթե մեկ տարվա մեջ երկու եւ ավելի անգամ տուգանվել է`
1) Միության կանոնադրության, ներքին կանոնների կամ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի պահանջները խախտելու.
2) մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձեւով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու.
3) Միության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվելու կամ ուշացնելու.
4) Միությանն իր մեղքով հասցված վնասները վերականգնելը հրաժարվելու համար:».
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով «Միությունում անդամությունը դադարում է, եթե Միության անդամ Ընկերությունը կորցրել է Միության անդամ լինելու համար օրենքով նախատեսված իրավական հիմքերը: Միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:»:
Հոդված 29. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ԵՎ ՄԻՈւԹՅԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ԵՎ ՄԻՈւԹՅԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ» բառերով:
Հոդված 30. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) հինգերորդ մասի բ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Ընկերությանը եւ Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ».
2) հինգերորդ մասը լրացնել դ1), դ2), դ3) կետերով.
«դ1) ուսումնասիրում է Ընկերության եւ Միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ` իրենց կողմից վարած գրանցամատյանները եւ անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն Ընկերության եւ Միության կողմից տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, որը կրում է ուղեցուցային բնույթ.
դ2) Ընկերությանը եւ Միությանը համաձայնություն է տալիս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար.
դ3) Ընկերությանը եւ Միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար.»:
Հոդված 31. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32.1-րդ հոդվածով`
«Հոդված 32.1 Ջրային համակարգերի կառավարման մարմինը
1. Ընկերության եւ Միության գործունեությունը համակարգող պետական մարմինն է` Ջրային համակարգերի կառավարման մարմինը, որը գործում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա:
2. Ջրային համակարգերի կառավարման մարմինը`
1) Ընկերությանը եւ Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.
2) մասնակցում է օգտագործելի ոռոգման ջրային ռեսուրսների պահանջարկի ամենամյա հաշվարկման եւ հեռանկարային աշխատանքներին.
3) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը եւ իրականացումը, կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննություն.
4) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական եւ վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն, ներկայացնում է առաջարկություններ.
5) վերահսկում է ոռոգման համակարգերի օգտագործման, պահպանման, վերանորոգման աշխատանքները.
6) վերահսկում է ոռոգման ջրերի մատակարարման եւ ջրօգտագործման պահանջների կատարման նկատմամբ ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.
7) ապահովում է պետության սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքում եւ վերահսկում.
8) մասնակցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման, ջրային համակարգերի ջրային կորուստների նորմատիվների մշակմանը.
9) իրականացնում է սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:»:
Հոդված 32. Օրենքի 33-րդ հոդվածում`
1) առաջին մասի բ) կետում «ոչ անդամների» բառերը փոխարինել «ոչ անդամ ջրօգտագործողների» բառերով, է) կետում «արձանագրությունների» բառից հետո լրացնել «որոշումների» բառը.
2) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) երրորդ մասի զ) կետում «վարձավճարների մուծումների» բառերը փոխարինել «գանձված վճարների» բառերը, է) կետում «արձանագրությունների» բառից հետո ավելացնել «որոշումների» բառը:
Հոդված 33. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «կազմել» բառից հետո լրացնել «իրենց գործունեության մասին» բառերը:
Հոդված 34. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «կարգով» բառից հետո լրացնել «Կանոնակարգող խորհրդի գրավոր համաձայնությամբ» բառերը:
Հոդված 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: