Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (
կցվում է
):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի բ) կետով:
Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը, ըստ սահմանման, փաստերի, իրական վիճակի ամրագրում է:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությամբ սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-124-Ն, 31.05.2006թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2010 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:
7. Այլ տեղեկություններ
Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետեւյալ իրավական ակտերից՝
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),
ՀՀ կառավարության 17.10.2002թ.-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, չնախատեսված կազմակերպական իրավական ձեւի ձեռնարկությունները լուծարելու մասին» N 1833-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 23.04.2003թ.-ի «Թթխմորի եւ հաց-հրուշակեղենի փորձաարտադրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը եւ «Միջտնտշին» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N446-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 23.04.2003թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունները լուծարելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի N2143-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N533-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 21.11.2003թ-ի «Ղազանչիի կաթնահամալիրը լուծարելու մասին» N 1534-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 04.12.2003թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N1610-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 22.04.2004թ.-ի «Անիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջտնտեսային ձեռնարկությունը լուծարելու մասին» N534-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 29.07.2004թ.-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք հանձնելու մասին» N1071-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 10.02.2005թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունները եւ պետական ձեռնարկությունները լուծարելու մասին» N 137-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 17.02.2005թ. «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, «ՀայԹուրԹրեյդ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 241-Ն որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 460-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 28.04.2005թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N515-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 23.02.2006թ.-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձեւեր չունեցող, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող՝ պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» N348-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 16.06.2006թ.-ի «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 843-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 19.04.2007թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 475-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 25.01.2008թ.-ի «Ջրհոս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 117-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 10.07.2008թ.-ի «Արարատի ճանապարհների շահագործման եւ շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը եւ «Օձուն» պետական ձեռնարկությունը լուծարելու մասին» N 728-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի «Երեւանի մերձքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու եւ ընկերությունը լուծարելու մասին» N 1525-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 22.04.2009թ.-ի «Արագածի երկաթբետոնյա կոնստրուկցիաների արտադրության փակ բաժնետիրական եւ Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 536-Ա որոշումը,
ՀՀ կառավարության 23.07.2009թ.-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 838-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 20.08.2009թ.-ի «Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 951-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 11.03.2010թ.-ի «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 227-Ա որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.10.2011
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (
կցվում է
):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
19.11.2011
ՀՕ-274