Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը
1. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը կատարվում են սույն օրենքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։