Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-11501
-02.05.2011-ՊԻ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 30-րդ հոդվածի 5-րդ մասի «, ոչ ուշ, քան առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «երեսուն օրվա» բառերը փոխարինել «տասը օրվա» բառերով.
2) 3-րդ մասում «5 օրվա» բառերը փոխարինել «3 օրվա» բառերով.
3) 4-րդ մասում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ օր» բառերով:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։