Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1151-02.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենսգիրքը լրացնել նոր 128.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 128.1 Առեւտրային կազմակերպությունների միջեւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի արագացված դատաքննությունը

1. Առեւտրային կազմակերպությունների միջեւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի դեպքում դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի եւ անվիճելի իրավունքի վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատարանը կայացնում է որոշում արագացված դատաքննություն կիրառելու մասին:

3. Դատարանը որոշում է կայացնում առեւտրային կազմակերպությունների միջեւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու մասին, եթե կողմերի միջեւ ծագել է վեճ իրավունքի մասին եւ առաջացել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման համար ապացույցներ ձեռք բերելու կամ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն:»:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատարանն անհապաղ կայացնում է վճիռ:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ինքնուրույն կարգավորում չեն ստացել առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագով վեճերի լուծման ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ առեւտրային կազմակերպություններրի միջեւ ծագող վեճերը, որպես կանոն, լինում են կողմերի միջեւ կնքված գրավոր գործարքներից բխող, ուստի ապացուցման եւ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունը գրեթե բացակայում է: Մինչդեռ նման դեպքերում եւս համապատասխան վեճերը դատարանում քննվում են ընդհանուր ընթացակարգերով, ինչը ոչ միայն զգալիորեն ծանրաբեռնում է դատարանների աշխատանքը, այլ նաեւ անհարկի հետաձգում է ոչ բարդ եւ ոչ ծավալուն գործերի լուծման եւ կողմերի խախտված իրավունքների վերականգնման ժամկետները:

Առաջարկվող լուծումները.

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ինքնուրույն կարգովորման ենթարկել առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագով վեճերի լուծման ընթացակարգերը, մասնավորապես նախատեսվում է, որ նշված դեպքերում դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի եւ անվիճելի իրավունքի վրա: Կարգավորման է ենթարկվում նաեւ առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագով վեճերի լուծման դեպքում դատարանի կողմից կայացված արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու հետ կապված հարաբերությունները, մասնավորապես սահմանվում է, որ դատարանը որոշում է կայացնում առեւտրային կազմակերպությունների միջեւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու մասին, եթե կողմերի միջեւ ծագել է վեճ իրավունքի մասին եւ առաջացել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման համար ապացույցներ ձեռք բերելու կամ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն:

Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արագացված դատաքննության միջոցով հնարավորինս պարզեցնել առեւտրային կազմակերպությունների միջեւ քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի լուծման ընթացակարգերը եւ առավել սեղմ ժամկետներում վերականգնել համապատասխան կազմակերպությունների իրավունքներն ու նպաստել վերջիններիս բնականոն գործունեության ապահովմանը: