Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենսգրքի 125-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 125. Արագացված դատաքննության հիմքերը
1. Դատարանն կիրառում է արագացված դատաքննություն, եթե`
1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ, կամ
2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին,
կամ դատարանը հանգում է այն եզրակացության, որ
3) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը.
4) գործով ապացուցման ենթական փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման եւ գնահատման հիման վրա եւ չկա իրավունքի հետ կապված վեճ,
5) հայցն ակնհայտ հիմնավոր է, կամ
6) հայցն ակնհայտ անհիմն է:
2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքեր են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`
1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.
2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.
4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:
3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»:
Հոդված 2. Օրենքի 126-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 127-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննություն չկիրառելու մասին:»:
Հոդված 4. Օրենքի 128 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը անցնում է`գործը ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:»:
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: