Armenian ARMSCII Armenian
Կ-1151-02.05.2011-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 125-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 125. Արագացված դատաքննության հիմքերը

1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`

1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ

2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ

3)  դատարանը հանգում է այն եզրակացության, որ`

ա)  գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,

բ) գործով  ապացուցման  ենթակա  փաստերի  մասին  հնարավոր  է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման եւ գնահատման հիման վրա, եւ չկա իրավունքի հետ կապված վեճ,

գ)  հայցն ակնհայտ հիմնավոր է կամ

դ)  հայցն ակնհայտ անհիմն է:

2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`

1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.

2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.

3)  ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.

4)  չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 127. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելը

1. Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ վերացել են արագացված դատաքննության հիմքերը, ապա դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:»:

Հոդված  4. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Արագացված դատաքննության կարգը

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:»:

Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: