Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիuի 8-ի ՀO-176-Ն oրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 2.1 կետով հետեւյալ բովանդակությամբ`
«2.1) «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին այդ օրենքով նախատեսված վարկային տեղեկատվության մասով.».
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվության վրա (օպերատորը եւ ծառայություններ մատուցողները վարկային բյուրոներին կարող են տրամադրել միայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվություն):