Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) «ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «նույնականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ըստ գործունեության ոլորտի (գործունեության տեսակի) վարկային տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ» բառերը:
2) Լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`
«Վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կարող է սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: