Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11571-02.05.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենuգրքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երեխայի սերումը այն ծնողներից (ծնողից), ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում եւ (կամ) պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով, հաստատվում է երեխայի` բժշկական կազմակերպությունում փոխնակ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերով եւ փոխնակ մոր եւ ծնողների (ծնողի) միջեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»     ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմնավորոված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի հետ առկա հակասության, օրենքում գործածվող տերմինների, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանների հստակեցման, այդ պայմանների խախտման դեպքում պատասխանատվության նախատեսման, ինչպես նաեւ երեխայի` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտված ծնողներից, սերման փաստի հաստատումը  նախատեսելու  անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Վերոգրյալ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավակարգավորումների հետեւյալ խնդիրներով.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի oրենքով uահմանված եղանակներով բժշկական oգնություն եւ uպաuարկում uտանալու իրավունք»: Այսինքն` բուժօգնություն ստանալու սահմանադրական իրավունքը վերապահված է յուրաքանչյուրին` անկախ ՀՀ քաղաքացիության առկայությունից կամ բացակայությունից, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գտնվելու իրավական հիմքերից: Բժշկական օգնության տարատեսակ է նաեւ վերարտադրողական առողջության խնդիրների առկայության դեպքում բժշկական ծառայությունների մատուցումը: Հետեւաբար բժշկական օգնության այս տարատեսակից օգտվելու իրավունքը եւս պետք է վերապահվի յուրաքանչյուրին` անկախ քաղաքացիությունից, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գտնվելու իրավական հիմքերից: Այնինչ` «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 3-րդ հոդվածի համաձայն. «Uույն oրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաuտանում բնակվող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա եւ կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը Հայաuտանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ», հետեւաբար` հակասելով Սահմանադրության 38-րդ հոդվածին, այն առումով, որ ՀՀ տարածքում ոչ թե բնակվող (ժամանակավոր, հիմնական, հատուկ կացություն), այլ գտնվող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն չի տրվում օգտվել բժշկական օգնության տվյալ տեսակից:

2. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի հասկացութային ապարատը սահամանող 2-րդ հոդվածը չի բացահայտում տվյալ օրենքի իմաստով «հարազատ» հասկացության բովանդակությունը: Նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

3. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը: Այս իրավունքի նախատեսումը պետք է պայմանավորված լինի այն անձանց ծնող դառանալու հնարավորության անհրաժեշտությամբ, ովքեր զրկված են դրանից` բացառապես առողջական պատճառներով: Հետեւաբար, այս իրավունքի կիրառումը թույլատրելի է միայն այս կատեգորիայի անձանց նկատմամբ: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ էթիկական եւ բարոյական պահանջներով, քանի որ առողջական խնդիրներից բացի, այլ պատճառները չեն կարող հիմք լինել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը իրացնելու համար:

4. Նշված օրենքը` որպես վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակ, նախատեսում է նաեւ փոխնակ մայրության ինստիտուտը: Կոմերցիոն փոխնակ մայրության ինսիտուտի նախատեսումը պետք է իրականացվի հստակ նախանշված պետական քաղաքականության շրջանակներում` խուսափելով վերարտադրողական ծայրաստիճանական ազատական շուկայի ձեւավորումից եւ կանխելով Հայաստանի միջազգային հեղինակության եւ համբավի վնասումը: Համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց եւ փոխնակ մոր միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ գրավոր կնքված եւ նոտարական կարգով վավերացված պայմանագրով: Ճանաչելով յուրաքանչյուրի oրենքով uահմանված եղանակներով բժշկական oգնություն եւ uպաuարկում uտանալու սահմանդրական իրավունքը եւ այդ իրավունքի իրացումը ապահովելու անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացի հանդիսացող փոխնակ մորից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ ծնված երեխայի դեպքում Հայաստանի իրավազորության ներքո չգտնվող ծնողների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պարագայում խախտված իրավունքների պաշտպանության անհնարինությունը, անհրաժեշտ է նախանշել ՀՀ քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր պայմանագիր կնքելու իրավասության շրջանակը:

6. Օրենսդիրը սահմանում է փոխնակ մորը վերաբերող մի շարք պահանջներ, մասնավորապես` տարիքի վերին եւ ներքին ցենզ, առողջական վիճակ: Այս շարքում, սակայն չի նշվում երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածության խնդիրը: Որպես փոխնակ մայր հանդես եկող կինը առնվազն մեկ անգամ արդեն իսկ պետք է ծննդաբերած լինի, ինչը հնարավորություն կստեղծի ապագա փոխնակ մորը գնահատելու երեխային հանձնելու հոգեբանական իր պատրաստվածությունը:

7. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանների խախտման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն, ինչը խոչընդոտում է դրանց անշեղ իրականացման ապահովմանը: Խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարել եւ նախատեսել համապատասխան պատասխանատվություն:

8. ՀՀ ընտանեկան օրենսգիրքը չի նախատեսում երեխայի սերման փաստի հաստատումը այն ծնողներից (ծնողից), ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում եւ (կամ) պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով, ինչը չի բխում վերարտադրողական իրավունքի իրացման եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման էությունից եւ բովանդակությունից:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման կարգը, պայմանները եւ դրանք խախտելու հետեւանքները, ինչպես նաեւ կվերանա առկա իրավակարգավորումների բացերը եւ հակասությունները: