Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1156-02.05.2011-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության /2004 թվականի  դեկտեմբերի 14-ի, ՀՕ-62-Ն/  օրենքը լրացնել նոր` 13.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 13.1 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԵՐԸ ԵՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող oրենuդրության պահանջների խախտման, ինչպեu նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, օրենսդրությամբ  սահմանված կարգով,   բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ տուգանք, կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:

2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բարձրագույն ուսումնական հաստատության  կողմից թույլ տրված համապատասխան խախտումը uահմանված ժամկետում վերացնելու եւ այդ խախտման վերացման մասին  կրթության պետական կառավարման լիազորված մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, լիցենզավորման հանձնաժողովի առաջարկությամբ` հաշվի առնելով խախտման հետեւանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը եւ խախտումը վերացնող բարձրագույն ուսումնական հաստատության  հնարավորությունները, սակայն չի կարող պակաս լինել 10 օրից:

3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով նախազգուշացնում է բարձրագույն ուսումնական հաստատությանը`  հետեւյալ խախտումների հայտնաբերման դեպքում`

1) լիցենզավորման կարգով նախատեսված`

ա. հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում.

բ. ուսումնական տարածքի եւ լաբորատոր ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում.

գ. ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում.

դ. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով կատարված խախտման դեպքում.

ե. ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով կատարված խախտման դեպքում.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիայի գործողության ընթացքում կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում  իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.

3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կրթության պետական կառավարման լիազորված  մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

4) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում

5) լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է տուգանք`  հետեւյալ դեպքում եւ չափերով`

1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով;

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով;

3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից  ներկայացված հայտի հիմքով իրեն հատկացված սովորողների`  ըստ կուրսերի, նախատեսվող  սահմանային թվի խախտման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով;

4) մեկ ուսումնական տարվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազար հինգ հարյուրապատիկի չափով;

5) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որեւէ խախտման համար կիրառված նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

5. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնում է բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը`

1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված առնվազն երկու խախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման կարգով նախատեսված` կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության պահանջի մասով խախտման դեպքում.

3) սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում` նախազգուշացման հիմք հանդիսացած խախտումը չվերացնելու դեպքում.

4) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

5) բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

6) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն

7) լիցենզիա uտանալու համար ներկայացված փաuտաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

8) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.

9) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.

6. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:

7. Oրենuդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու oրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իuկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում` այն բացահայտվելու oրվանից մեկ տարվա ընթացքում, իuկ uույն հոդվածի 5-րդ մաuի 7-րդ կետով նախատեuված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու oրվանից` 15 oրվա ժամկետում:

8. Սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա uտանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

9. Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:  Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է  լիցենզավորված անձին` տեղեկացմանը կից ուղարկելով նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:

10. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշումը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս  հետո: