ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության /2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193/ օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածը լրացնել նոր` 2.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ `
«2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաեւ այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ներկայացված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «եւ լիցենզավորման համար անհրաժեշտ տվյալները» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր` 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«7. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր` 13-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա:
Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման /բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի/ համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են եւ չեն հակասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին»:
ՀՈԴՎԱԾ 6.
Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
9. ԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում | |||||||||
Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում | |||||||||
Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում | |||||||||
Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում | |||||||||
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրի իրականացում | |||||||||
Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում( բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) | |||||||||
Բակալավրի կրթական ծրագրի իրականացում( ( բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) | |||||||||
Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում ( բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) |
ՀՈԴՎԱԾ 8. Անցումային դրույթներ
1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ (այդ թվում նաեւ` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի, նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձեւակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
ՀՈԴՎԱԾ 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո»: