Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1005-25.10.2010,06.05.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ Օրենք) 6-րդ հոդվածից հանել «զ» կետը:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի`

1. 1-ին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի եւ ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

2. 1-ին պարբերությունից հանել «արտահանումը, ներմուծումը ու դրանց» բառերը:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի`

3. 2-րդ պարբերության «տված լիցենզիաների եւ» բառերը փոխարինել «կամ նրա կողմից վերալիազորված մարմնի հետ կնքված» բառերով,

4. 3-րդ պարբերությունից հանել «Լիցենզիաներ տալու եւ» բառերը

5. 4-րդ պարբերությունը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: