Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ Օրենք) 6-րդ հոդվածից հանել «զ» կետը:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 1-ին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի եւ ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
2) 1-ին պարբերությունից հանել «արտահանումը, ներմուծումը ու դրանց» բառերը:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի`
1) 2-րդ պարբերության «տված լիցենզիաների եւ» բառերը փոխարինել «կամ նրա կողմից վերալիազորված մարմնի հետ կնքված» բառերով,
2) 3-րդ պարբերությունից հանել «Լիցենզիաներ տալու եւ» բառերը
3) 4-րդ պարբերությունը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: