Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-214-27.01.2004-ՍԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. .«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1996 թվականի մայիսի 29-իՀՕ-59, այսուհետ` օրենք) 24 հոդվածի`

1)վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը».

2)1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, կամ խնամատար ընտանիքում տեղեվորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 25 հոդվածի`

1) վերնագրից հանել «եւ գիշերօթիկ հաստատություններում» բառերը.

2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի«մանկական խնամակալական կազմակերպություններում» եւ «Մանկական խնամակալական կազմակերպություններում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մանկատներում»,«Մանկատներում» բառերով.

4)5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մանկատանը գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաեւ այդ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը իրականացնում էմանկատան ղեկավարը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ի կատարումն 2003 թվականի նոյեմբերի 12-ի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հ. Աբրահամայանի մոտ կայացած խորհրդակցության N 21-122 արձանագրության 2-րդ կետի:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետության կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքիեւ դաստիարակության ապահովման, ինչպես նաեւ տեղավորման ձեւերը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանած պետական լիազորած մարմինը վերահսկողություն է իրականացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաեւ նրանց խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Օրենքի 25-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն վերացնելու օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներում տեղ գտած կրկնությունները (25-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները), հստակեցնել` «Մանկական խնամակալական կազմակերպություններ» արտահայտությունը, եւ հետեւաբար` այն հաստատությունները որոնց գործունեության նկատմամբ ՀՀ կառավարության կողմից լիազորած պետական մարմինը կիրականացնի վերահսկողություն: Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը բխում է ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, միաժամանակ նպատակ ունի հստակեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքումեւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած հակասությունները` բնակտարածության տրամադրման, աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերի կապակցությամբ:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՀՀ տարածքում գործող բոլոր պետական գիշերօթիկ հասատությունները վերակազմակերպվել են պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնադրության (ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26 N2179-Ն որոշում) իրականացնում են միայն հանրակրթական եւ հատուկ հանրակրթական ծրագրեր: