Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-214-27.01.2004-ՍԱ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. .«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59, այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը».

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 25 հոդվածի`

1) վերնագրից հանել «եւ գիշերօթիկ հաստատություններում» բառերը.

2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի «մանկական խնամակալական կազմակերպություններում» եւ «Մանկական խնամակալական կազմակերպություններում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մանկատներում», «Մանկատներում» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մանկատանը գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաեւ այդ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը իրականացնում է մանկատան ղեկավարը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: