Հոդված 1. «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-329 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը կարգավորում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) տարածքում գործունեություն իրականացնող անձի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։»
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «Երեւան» ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված Օդանավակայանին կից տարածք.» բառերը:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածից հանել 2-րդ նախադասությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: