Armenian ARMSCII Armenian
Կ-1160-04.05.2011,10.05.2011-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության  2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն  օրենքի  38-րդ  հոդվածի 3-րդ մասը  երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բացառություն է կազմում վաստակավոր մանկավարժի  պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող այն տնօրենների հավաստագրումը, որոնց 61 եւ ավելի տարին լրանում  է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նրանց հավաստագրումը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած ընթացակարգով՝ թեստավորման միջոցով։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից: