Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1105-21.03.2011,10.05.2011-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 ապրիլի 1996 թվականի, ՀO-55, այuուհետ` oրենք) 2-րդ հոդվածի 10-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասում «10» թիվը փոխարինել «14» թվով:

Հոդված 2.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից»։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1 մասով.

«3.1. Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից, բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ներառված գովազդի»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«6. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ/կամ հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը  համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: