Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11631-10.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀO-223-Ն oրենքի (այuուհետ` Oրենք)  40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1 Առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման հայտնաբերմանն ուղղված hարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս հարկային մարմինների կողմից իրականացվում են առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման հայտնաբերմանն ուղղված ստուգումներ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Վերջինիս անցկացման արդյունքը կարող է լինել միայն արձանագրություն, որի հիման վրա հարկային տեսուչները բացահայտված խախտումները վերացնելու համար անցկացնում են ստուգում:

Այս ընթացակարգն անարդյունավետ է, քանի որ հարկային մարմնի երկու տարբեր ստորաբաժանում իրականացնում եմ միեւնույն գործունեությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնողը հայտնաբերում է խախտումը, իսկ տեսուչը անցկացնում է ստուգում եւ կիրառում պատասխանատվության միջոցներ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել այս ձեւական շղթան եւ ամրագրել հստակ եւ կարճ մեխանիզմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող ստորաբաժանման կողմից առանց այլ ստորաբաժանումներին անհանգստացնելու եւ լրացուցիչ ստուգում իրականացնելու կիրառել օրենքով սահմանված միջոցներ առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացումը կանխելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Տեսչական բարեփոխումների քարտուղարության, Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել հարկային մարմինների կողմից ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը եւ ամրագրել ավելի ճկուն ընթացակարգ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող ստորաբաժանման կողից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացումը կանխելու համար:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Այլ տեղեկություններ առկա չեն: