Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2141-27.01.2004-ՍԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1999 թվականի ապրիլի 14-իՀՕ-297) 19-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ի կատարումն 2003 թվականի նոյեմբերի 12-ի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հ. Աբրահամայանի մոտ կայացած խորհրդակցության N 21-122 արձանագրության 2-րդ կետի:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետության կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքիեւ դաստիարակության ապահովման, ինչպես նաեւ տեղավորման ձեւերը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանած պետական լիազորած մարմինը վերահսկողություն է իրականացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաեւ նրանց խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Օրենքի 25-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն վերացնելու օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներում տեղ գտած կրկնությունները (25-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները), հստակեցնել` «Մանկական խնամակալական կազմակերպություններ» արտահայտությունը, եւ հետեւաբար` այն հաստատությունները որոնց գործունեության նկատմամբ ՀՀ կառավարության կողմից լիազորած պետական մարմինը կիրականացնի վերահսկողություն: Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը բխում է ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, միաժամանակ նպատակ ունի հստակեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքումեւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած հակասությունները` բնակտարածության տրամադրման, աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերի կապակցությամբ:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՀՀ տարածքում գործող բոլոր պետական գիշերօթիկ հասատությունները վերակազմակերպվել են պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնադրության (ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26 N2179-Ն որոշում) իրականացնում են միայն հանրակրթական եւ հատուկ հանրակրթական ծրագրեր: