Armenian ARMSCII Armenian
Կ-1168-17.05.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 15.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները հարկային մարմիններ կարող են ներկայացվել մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը գործող կարգով: