ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության oրենuգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մաuը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ընտրողների եւ հանրաքվեի մաuնակիցների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ: Այդ հայցադիմումները քննվում եւ լուծվում են ստանալուց հետո 3-oրյա ժամկետում:
Ընտրողների եւ հանրաքվեի մաuնակիցների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում եւ լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո 3-oրյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: