Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի գ, դ, ե կետերը, 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 77-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի նպատակը ՀՀ-ում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ապահովումն է՝ գործող արտոնագրային հարկի եւ դրա դրույքաչափերի պահպանման եւ հարկային բեռի չավելացման միջոցով:
Հաշվի առնելով այն, որ շրջանառության հարկով ս/թ հուլիսի 1-ից եւ 2019թ. հունվարի 1-ից նախատեսվող հարկային ռեժիմներն էապես ավելացնում են հանրային սննդի օբյեկտներում հարկային բեռը, դա համարում ենք անթույլատրելի:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ | Միքայել Մելքումյան Նաիրա Զոհրաբյան Հակոբ Նազարյան Շաքե Իսայան |