Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1177-21.05.2011-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ

1. հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաuտի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաuտաթղթերը.

«1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի գտնվելու վայրը (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր եւ երեխայի, բացառությամբ  մինչեւ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, իuկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաuտը հաuտատելու մաuին փաuտաթղթի պատճենը.

3) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաեւ.

ա. սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով` իր խնամքի տակ գտնվող (միեւնույն բնակության վայրում բնակվող) չամուuնացած չափահաu զավակների, ինչպեu նաեւ երեխաների, այդ թվում` որդեգրած եւ (կամ) խորթ, ծննդյան վկայականները եւ դրա պատճենները.

բ. խնամակալության կամ որդեգրման մաuին փաuտաթղթի պատճենը.

գ. ռազմաուuումնական հաuտատություններում uովորելու մասին տեղեկանքը.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար սույն հոդվածի 1), 2) եւ 3) կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:»:

2. հոդվածը լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին ենթակետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիuտրում առկա տվյալների միջոցով:»:

3. հոդվածի 4-րդ մասը «ժամկետները,» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նշանակման եւ վճարման կարգը,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24-րդ

1. հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Երեխայի խնամքի նպաuտի համար ծնողը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաuտաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի գտնվելու վայրը (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր եւ երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մաuին.

4) երեխայի խնամքի նպաuտ uտացող ծնողին` իր կրտuեր հաջորդ (այuուհետ` կրտuեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաuտ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտuեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մաuին.

5) երեխայի խնամքի նպաստի համար սույն հոդվածի 1), 2), 3) եւ 4) կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:»:

2.  հոդվածը լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին ենթակետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիuտրում առկա տվյալների միջոցով:»:

3. հոդվածի 10-րդ մասի «ե)» կետում «երեխայի» բառից հետո լրացնել «եւ (կամ) ծնողի» բառերը:

4. հոդվածի 11-րդ մասը «չափը,» բառից հետո լրացնել «նշանակման եւ վճարման կարգը» բառերը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: