Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-54-Ն օրենքի (այսուհետ`Օրենք) 7-րդ հոդվածի հինգերորդ մասը «միջոցների» բառից հետո լրացնել «եւ հաշմանդամության կարգ ունեցող անձանց մարդատար ավտոմեքենաների» բառերով, եւ «տրանսպորտի» բառից հետո «միջոցի» բառը փոխել «միջոցների» բառով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն օրենքի ընդունման նպատակն է գույքահարկ չհաշվարկելու եւ չվճարելու միջոցով հարկային պարտավորություններից ազատել Հայաստանի Հանրապետությունում գտնվող եւ հաշմանդամության կարգ ունեցող այն անձանց, որոնց սեփականության իրավունքով պատկանող մարդատար մեքենաների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրացել է: