Armenian ARMSCII Armenian
Կ-11811-24.05.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության «ծածկագրին» բառը փոխարինել «, 1001 90 100, 1001 90 910, 1003 00 100, 1005 10, 1207, 1209 ծածկագրերին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով  հաստատված ցանկը 9-րդ տողից հետո լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր տողերով.

«1001 90 100  Սպելտա ցանքի համար

1001 90 910   Փափուկ ցորեն  եւ մեսլին սերմացու

1003 00 100   Գարու սերմացու

1005 10     Եգիպտացորենի սերմացու»:

Հոդված 3.  Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի ծածկագրի տողից հանել «, բացառությամբ`» բառը:

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկից հանել 1207, 1209, 3101 00 000,  8432,  8433,  8434 եւ  8436 ծածկագրերին դասվող տողերը:

Հոդված 5. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.

«3808 91  Ինսեկտիցիդներ

3808 92   Ֆունգիցիդներ

3808 93   Հերբիցիդներ, բույսերի հակաաճային եւ աճի կարգավորման միջոցներ

3808  94  Ախտահանող միջոցներ

3808 99  Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների եւ կրծողների ոչնչացման համար»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: