Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-21-Ն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում.
1. 2-րդ կետի «մեջ:» բառը փոխարինել «մեջ, կամ.» բառերով.
2. լրացնել նոր՝ 3-րդ կետ.
«Տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահան Հարությունյան),
բ) օրենքի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Խոսրով Հարությունյան Վահան Հարությունյան Արկադի Համբարձումյան Հակոբ Հակոբյան |