ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում «90» թիվը փոխարինել «180» թվով:
ՀՈԴՎԱԾ 2. 1. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1. մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառով:»:
ՀՈԴՎԱԾ 4. 1. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ
1. Oտարերկրացիները Հայաuտանի Հանրապետությունից կարող են դուրu գալ վավերական անձնագրի եւ մինչեւ դուրu գալու պահը Հայաuտանի Հանրապետության տարածքում նրա` oրինական գտնվելը կամ բնակվելը հավաuտող վավերական փաuտաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեuված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի եւ մինչեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:
3. Հայաuտանի Հանրապետությունից oտարերկրացու ելքն արգելվում է, եթե oրենքով uահմանված կարգով`
ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիuի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաuտանի Հանրապետությունում` մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց` oրենքով uահմանված կարգով ազատվելը.
բ) հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:»:
ՀՈԴՎԱԾ 5. 1. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:
2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթեւեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաեւ առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:»:
ՀՈԴՎԱԾ 6. 1. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր տատ, պապ, թոռ) լինելը կամ»:
2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 16. ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է oտարերկրացուն, եթե նա`
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաuտանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ uտանալու համար դիմում ներկայացնելն oրենքով uահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաuտանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 oր առաջ:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. 1. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «նախատեսված» բառից հետո լրացնել «միջին ծանրության,» բառերը:
2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
« Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:»:
ՀՈԴՎԱԾ 10. 1. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված հիմքերով մերժվում է օտարերկրացու կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի 32.1 կետի պահանջներից եւ պայմանավորված է օտարերկրացիների միջեւ ծագող իրավահարաբերությունների համակողմանի կարգավորման, վիզաների եւ կացության կարգավիճակների ձեռքբերման ընթացակարգերի կատարելագործման եւ հստակեցման, օրենքի որոշ հոդվածների ոչ հստակ ձեւակերպումներն ու հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Գործող օրենքով առանց մուտքի վիզայի ՀՀ մուտք գործող օտարերկրացիները ՀՀ-ում կարող են մնալ 90 օր ժամկետով, իսկ մուտքի վիզայով ՀՀ մուտք գործող անձինք կարող են մնալ մինչեւ 180 օր ժամկետով` 60 օր երկարացնելու հնարավորությամբ : Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում չեն կարող ՀՀ մուտք գործելու համար մուտքի վիզա ստանալ: Կարգավորված չեն նաեւ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անվավեր փաստաթղթերով օտարերկրացիների` ՀՀ-ից ելքին վերաբերվող դրույթները, վերանայման ու հստակեցման կարիք ունեն ՀՀ-ից օտարերկրացու ելքն արգելող հիմքերը, ինչպես նաեւ հստակեցված չեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ժամանող ազգությամբ հայ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները արտոնություններ ձեռք կբերեն:
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը. Ներկայացված Նախագծի նպատակն է արտոնյալ պայմաններ ստեղծել առանց մուտքի վիզայի ՀՀ մուտք գործող օտարերկրացիների համար` նախատեսելով ՀՀ տարածքում մնալու առավելագույնը 180-օրյա ժամկետ, սահմանել արտոնություն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիների համար` նախատեսելով առանց հրավերի մուտքի վիզայի տրամադրումը ՀՀ սահմանային անցման կետերում, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անվավեր փաստաթղթերով օտարերկրացիների` ՀՀ-ից ելքին վերաբերող դրույթներ սահմանել, հստակեցնել ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը, ինչպես նաեւ վերացնել գործող օրենքում տեղ գտած բացերն ու հակասությունները, օրենքի որոշ հոդվածների ոչ հստակ ձեւակերպումները, նվազեցնել կոռուպցիոն հնարավոր ռիսկերն օտարերկրացիների մասնակցությամբ ծագող հարաբերություններում: Օրենքում օգտագործվող «ծագումով հայ» բառերը փոխարինվում են «ազգությամբ հայ» բառերով` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
5. Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավական ապահովման վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում կսահմանվեն առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների ՀՀ տարածքում մնալու առավելագույն` 180-օրյա ժամկետ, ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթեւեկող օտարերկրացիների համար կնախատեսվի առանց ուղետոմս ներկայացնելու տարանցիկ վիզա ստանալու հնարավորություն, կհստակեցվի ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը, ինչպես նաեւ կվերացվեն գործող օրենքում տեղ գտած բացերն ու հակասությունները, օրենքի որոշ հոդվածների ոչ հստակ ձեւակերպումները, կնվազեն կոռուպցիոն ռիսկերն օտարերկրացիների հետ ծագող հարաբերություններում եւ կհստակեցվեն օրենքի դրույթների կիրառման ընթացակարգերը: