Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-11841-02.06.2011-ՏՏ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 19.1-ին կետով.

«19.1) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը «աղբահանությունը» բառից հետո լրացնել «եւ սանիտարական մաքրումը, ինչպես նաեւ իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ»  բառերով:

Հոդված  3 Օրենքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «աղբահանության» բառից հետո լրացնել «եւ սանիտարական մաքրման կազմակերպման»  բառերով,

2) 5-րդ մասը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված  4. Սույն  օրենքն  ուժի  մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: