Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1203-20.06.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 175-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին պարբերությունը հանել.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն գլխում զգալի  չափ է համարվում հանցագործության պահին  Հայաստանի Հանրապետութ՟յունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրա՟պատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրա՟պատիկը  չգերազանցող գումարը (արժեքը):»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «չափով,» բառից հետո լրացնել  «կամ»  բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

2011թ. մայիսի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Վերոհիշյալ օրենքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ապաքրեականացվել են մանր չափերով բոլոր հափշտակությունները, ուստի օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-ր մասի առաջին` մանր չափ սահմանող  պարբերությունը նպատակահարմար է հանել:

175-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում թվարկված հանցագործությունների տեսակները սպառիչ չեն, թվարկվածներից դուրս են մնացել այնպիսի հափշտակություններ, որոնք կատարվել են խարդախության միջոցով կամ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կամ նույն գլխով նախատեսված այնպիսի հանցագործություններ, ինչպիսինն են գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Բացի այդ, օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից նպատակահարմար կլինի, որպեսզի 4-րդ մասի 1-ին եւ  2-րդ կետերը շարադրվեն մեկ պարբերությունում:

Այդ իսկ պատճառով առաջարկվում է 175-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն գլխում զգալի  չափ է համարվում հանցագործության պահին  Հայաստանի Հանրապետութ՟յունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրա՟պատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապե՟տությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրա՟պատիկը  չգերազանցող գումարը (արժեքը):

Նախագծում առաջարկվել է փոփոխություն կատարել ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածի 1-ն մասի սանկցիայում: Բանն այն է, որ 2011թ. մայիսի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում որպես պատժատեսակ նախատեսվեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, սակայն դրանից հետո շարադրված ազատազրկումը տարանջատվեց վերոհիշյալ տուգանքից միայն ստորակետով, մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի դրանք իրարից տարանջատվեին «կամ» շաղկապով, քանզի հակառակ դեպքում այդ երկու պատժատեսակները պետք է կիրառվեն միաժամանակ: Վերոհիշյալից ելնելով` 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով,» բառերից հետո անհրաժեշտ է օրենքը  լրացնել  «կամ»  բառով: