Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10765-17.06.2011-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «16. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի «16.1», «16.2» եւ «16.3»-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան
բազային տուրքի
40-ապատիկի չափով
16.2. Շինարարության իրականացման յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան
բազային տուրքի
80-ապատիկի չափով
16.3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: