Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1206-01.07.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 5-ի թիվ ՀՕ-337 օրենքի /այսուհետ` օրենք/ 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ` 8)-րդ կետով.

«8) Օրենսդրությամբ սահմանաված կարգով, միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին համայնքի տարածքում եւ քաղաքների վարչական սահմանների քաղաքամերձ հատվածներում` ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն կազմակերպում է գյուղատնտեսական արտադրանքի (կենդանական ծագում ունեցող մթերք, բույսեր, բուսական արտադրանք, միրգ, բանջարեղեն) առուվաճառքի տոնավաճառներ` դրանք ապահովելով համապատասխան պայմաններով  (այդ տարածքներում գործող շարժական վաճառասեղաններ եւ տաղավարներ, օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններ եւ սանիտարական հանգույց, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններ, ավտոկանգառ): Այդ տոնավաճառներում առուվաճառք իրականացնողները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց մատուցած ծառայության դիմաց օրենսդրությամբ սահմանված կարգով վճարում են տեղական տուրք` համայնքի տարածքում գյուղատնտեսական մթերքների բացօթյա վաճառք կազմակերպելու  թույլտվություն տալու համար օրենքով սահմանված չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Օրինագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար առավել բարենապաստ հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությամբ: