Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1208-13.07.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2000 թվականի հուլիսի 6-ի  Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ»,«իգ», «իդ» եւ «իե» կետերով`

«իբ) «Ժամանակավոր ներմուծում/արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված/արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված/արտահանված մեկ միավոր ապրանքի եւ տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.

իգ) «Ժամանակավոր ներմուծում/արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված/արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների եւ մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում եւ չի հանդիսանում «իբ)» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.

իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները եւ հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.

իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի եւ նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին եւ չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:»:

Հոդված 2.   Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն Օրենսգրքով եւ այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Եթե հայտարարատուի կողմից ներկայացված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա  երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի, կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի, կամ հաշիվ ապրանքագրրերի պատճենները եւ վերամշակման արդյունքում ստացված ապրանքների  արտահանման պայմանագրերիի պատճենները.

գ) լիազոր մարմնի կողմից տրամադրված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաեւ վերամշակումից գոյացած թափոնների,  մնացորդների եւ կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից տրամադրվում է թույլտվություն:

Հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում մաքսային մարմինների կողմից վերջինիս մասին հայտարարատուին տեղեկացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն մասի «ա)», «բ)», «գ)» կետերում նշված  փաստաթղթերից որեւէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլատվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձեւով:

Մշակութային արժեքների եւ բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000)   «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` դրանց հետագա արտահանման ժամանակ:

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից ստացված ապրանքներն արտահանվում են «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, եթե դրանք ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել են բավարար վերամշակման Հայաստանի Հանրապետությունում` համաձայն Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսայի ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված  «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսայի ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով:

գ) սույն մասի «բ» կետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձեւակերպեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը,  որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 48-րդ  հոդվածում`

1. 1.1  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ,, կետով.

«դ) երաշխիքի ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:»:

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

«բ)  «Հայտարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահնումը թույլատրվում է  մաքսային մարմիների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում մաքսային մարմինների կողմից վերջինիս մասին հայտարարատուին տեղեկացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային  օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն մասի ա), բ)  եւ գ) կետերում նշված  փաստաթղթերից որեւէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլատվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձեւով:

Եթե հայտարարատուի կողմից ներկայացված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա  երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլատվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով  մաքսային մարմին է  ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը `

ա) դիմում.

բ) պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.

գ) լիազոր մարմնի կողմից տրամադրված «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաեւ վերամշակումից գոյացած թափոնների,  մնացորդների եւ կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսայի մարմինների կողմից տրամադրվում է թույլտվություն:

Երաշխավորման ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը  թույլատրվում է այն ապրանքով,  եթե այն իր նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում է վերաարտահանված ապրանքի հետ:

Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչեւ վերամշակման համար տեղական ապրանքների արտահանումը:

Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը`  710210000, 710221000, 710231000)   «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար,, մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը իրականացվում է    Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված  «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով:

գ) սույն մասի «բ» կետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով, կամ ձեւակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:»:

Հոդված 4.  Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակի ինչպես նաեւ վարչարարության կրճատման անհրաժեշտությամբ եւ ամրագրված է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N1768-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրում (2.7 կետ):

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս գործող օրենսդրությունը թույլ է տալիս «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար’ մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը կատարել միայն երկու սուբյեկտի միջեւ կնքված պայմանագրի ներքո, որով կարգավորվում է միաժամանակ ներմուծման եւ արտահանման պարտավորությունները: Տվյալ դեպքում օրենսդրական կարգավորումից դուրս է մնում այն գործունեության հատվածը, երբ տնտեսավարող սուբյեկտը ներկրում է հումք` ստանձնելով պարտավորություն այդ հումքի վերամշակման արդյունքը արտահանելու:

Օրենսդրությամբ կարգավորված չեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի սարքավորումների երաշխիքային սպասարկման հարցերը, երբ երաշխավորողը հանդիսանում է օտարերկրյա անձ եւ երաշխավորային սպասարկումը` վերանորոգումը կամ դրա ընթացքում մասի (սարքի) փոխանակումը:

Կարգավորմած չեն նաեւ արտահանման այն դեպքերը, երբ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար’ մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները վերամշակման արդյունքում ճանաչվում են ծագած ՀՀ-ում:

Օրենքի ընդունումը պայմանավորված է նշված հարցերի կարգավորմամբ, տնտեսավարող սուբյեկտների կողմից ծախսվող ժամանակի, ինչպես նաեւ վարչարարության կրճատման անհրաժեշտությամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Գործարար միջավայրի բարելավում: Ներքին արտադրողների համար բարենպաստ մրցակցային դաշտի ապահովում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքի ընդունման արդյունքում էապես կբարելավվի «Doing Business»-ի արտաքին առեւտրի դասակարգիչը եւ կստեղծվի բարենպաստ գործարար միջավայր` կրճատելով ծախսվող ժամանակը եւ կիրառվող վարաչարարութունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագծի մշակման գործընթացում ինստիտուտներ եւ  այլ անձիք չեն ներգրավվել:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կրճատել տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլտվություն ստանալու գործընթացի համար ծախսվող  ժամանակը եւ վարչարարությունը: Կներդրվի թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակը:

7. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ կառավա-րության կողմից ընդունել որոշումներ, մասնավորապես

1. ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներ` ՀՀ կառավարության որոշում, 3 ամիս: