Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «, բացի uույն oրենքով նախատեuված դեպքերից» բառերը:
Հոդված 2.
1. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
Հոդված 3.
1. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով:
2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածում «չորրորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 5.
Օրենքի 14-րդ հոդվածում «եւ եթե նա չի զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից:» բառերը փոխարինել «եւ եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:» բառերով:
Հոդված 6.
Օր»նքի 3-րդ գլխի վ»րնագիրը շարադր»լ հ»տեւյալ նոր խմբագրությամբ.
«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:
Հոդված 7.
Օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 16. ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈւԹՅՈւՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:
Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:»:
ՀՈԴՎԱԾ 17. ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, իuկ մյուuը Հայաuտանի Հանրապետության քաղաքացի է, նրանց երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաuտանի Հանրապետությունից դուրu, եւ առկա է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող ծնողի համաձայնությունը:
Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առակայության դեպքում, եթե չունի պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:»:
Հոդված 8.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 22-րդ եւ 25-րդ հոդվածները:
Հոդված 9.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հիմքերով:»:
Հոդված 10.
Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«4) նա ունի պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:»:
Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը տարածվում է նաեւ այն անձանց նկատմամբ, որոնց ծնողները Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը . «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 33.1 կետի համաձայն:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «ՀՀ քացաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ եւ 13-րդ հոդվածներում օգտագործվում է «ծագումով հայ» տերմինը, սակայն, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ օգտագործվում է «ազգությամբ հայ» տերմինը, ապա անհրաժեշտ է միասնականացնել ՀՀ օրենսդրությունը:
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծագումով հայերը (ինչպես նաեւ այն անձինք, ովքեր ամուսնացած են Հայաuտանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունեն Հայաuտանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ որի ծնողները կամ նրանցից մեկը ունեցել է նախկինում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաuտանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում դիմել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար կամ որոնք 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իրենց դիմումի համաձայն, դուրu են եկել ՀՀ քաղաքացիությունից) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստանում պարզեցված կարգով` առանց ՀՀ-ում բնակվելու կամ հայերենով բացատրվելու հանգամանքի առկայության: Սակայն քաղաքացիություն ստանալու համար օրենքը նախատեսում է նշված անձանց կողմից ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջ: ՀՀ կառավարության 30.08.07թ. թիվ 1040-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ Սահմանադրության իմացության ստուգման թեստը լրացվում է հայերենով, ինչը, հակասելով օրենքի հիշյալ դրույթին, հայոց լեզվի իմացության լրացուցիչ անուղղակի պահանջ է ենթադրում պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց համար:
Օրենքի 14-րդ հոդվածում` քաղաքացիությունը վերականգնելու համար նախատեսված հիմքում «եւ եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից» արտահայտությունը փոփոխման կարիք ունի, քանի որ քննարկվող նախագծով նախատեսվում է քաղաքացիությունից զրկելու հիմքերը սահմանող` օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրածճանաչել:
Օրենքում առկա են բացեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների 14-18 տարեկան երեխաների քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված հարաբերությունների կարգավորման մեխանիզմում: Բազմաթիվ են այն անձինք, որոնք, առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, 1995թ. հունվարի 1-ից հետո ձեռք են բերել նաեւ այլ պետության քաղաքացիություն: 2007 թվականին «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Օրենքի 13.1 հոդվածի հիման վրա հիշյալ անձինք ճանաչվել են ՀՀ երկքաղաքացիներ, իսկ նրանց երեխաները (անչափահաս կամ չափահաս) արդեն իսկ ունենալով նաեւ այլ պետության քաղաքացիություն` հրաժարվում են ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելուց: Արդյունքում իրավական առումով խնդիրներ են առաջանում վերջիններիս զինապարտության հետ կապված: Այս խնդրի լուծման նպատակով նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում օրենքի 16-րդ հոդվածը, որով հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, ՀՀ երկքաղաքացի հանդիսացող ծնողների երեխաների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված հարաբերությունները, եւ, մասնավորապես, նշված երեխաների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը պայմանավորվում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար սահմանված կարգով դիմում ներկայացնելու հետ:
Օրենքի 25-րդ հոդվածով ամրագրված են ՀՀ քաղաքացիությունից զրկելու 3 հիմքեր, որոնցից 2-ը կորցրել են իրենց արդիականությունը (եթե ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք մշտապես բնակվելով արտերկրում, 7 տարվա ընթացում առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չեն կանգնել կամ եթե խախտելով ՀՀ օրենսդրությունը, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն): Քաղաքացիությունից զրկելու 3-րդ հիմքը`կեղծ փաստաթղթերի կամ տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքը, նպատակահարմար է նախատեսել որպես ՀՀ քաղաքացիության դադարեցման հիմք: Ելնելով նշվածից ակնհայտ է դառնում Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Գործող քաղաքականության մեջ ակնկալվող փոփոխությունները կայանում են նրանում, որ օրինագծի ընդունման դեպքում ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն ՀՀ երկքաղաքացի ծնողների այն զավակները միայն, ովքեր սահմանված կարգով փաստաթղթավորված կլինեն ՀՀ քաղաքացու անձնագրով:
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրինագծի նպատակներն են.
1. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով Օրենքում օգտագործվող «ծագումով հայ» բառերը փոխարինվում են «ազգությամբ հայ» բառերով` նպատակ ունենալով միասնականացնել ՀՀ օրենսդրությամբ օգտագործվող տերմնները : ՀՀ Սահմանադրությամբ օգտագործվում են «ազգությամբ հայ» բառերը :
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով կատարվող փոփոխությունը նպատակ ունի օրենքով հստակեցնել այն դրույթը, համաձայն որի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու իրավունք կունենան օտարերկրյա պետություններում բնակվող եւ ՀՀ-ում միայն օրինական հիմքով բնակվող (գտնվող) անձինք: 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով կատարվող փոփոխությունը նպատակ ունի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց համար վերացնել ՀՀ Սահմանադրության իմացության պահանջը, որի առկայությունը գործող օրենքում անուղղակիորեն ենթադրում է նաեւ հայոց լեզվի իմացության պահանջ:
3. Նախագծի 4-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի` ՀՀ քաղաքացիությունից զրկելուն վերաբերող 25-րդ հոդվածը:
4. Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 16-րդ հոդվածը, որով առավել հստակ սահմանվում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերող անձանց, ինչպես նաեւ ՀՀ երկքաղաքացի անձանց երեխաների քաղաքացիությունը որոշելու հետ կապված հարաբերությունները :
5. Նախագծի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում օրենքի 23-րդ` քաղաքացիության դադարեցման հիմքերը սահմանող հոդվածը, որով, մասնավորապես, ավելանում է քաղաքացիության դադարեցման նոր հիմք` կեղծ փաստաթղթերի կամ տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացիություն ձեռ բերելու դեպքը (գործող օրենքում նշված դեպքը հանդիսանում է քաղաքացիությունից զրկելու հիմք):
6. Օրինագծով կատարվող մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ եւ նպատակ ունեն ապահովելու օրենքի միատեսակ եւ ճիշտ կիրառումը իրավասու մարմինների կողմից:
5. Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավական ապահովման վարչության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Իրավաբանական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու օրենքով սահմանված գործընթացները, կվերացվեն օրենքում առկա բացերն ու հակասությունները, օրենքով առավել հստակ կկարգավորվեն ՀՀ երկաքաղաքացիների եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց երեխաների կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացները, ինչպես նաեւ վերջիններիս ՀՀ զինված ուժերում զորակոչվելու հետ կապված հարաբերությունները: