Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այuուհետ` Oրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն` օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաեւ հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում ներկայումս սահմանվում է, որ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու մասին, սակայն որեւէ կերպ հստակեցված չէ, թե որոշման մեջ հողամասի վերաբերյալ ինչպիսի տվյալներ պետք է նշվեն, որպեսզի համայնքի ղեկավարի համար հստակ լինի, թե կոնկրետ որ հողամասը պետք է օտարվի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանին որոշում է ընդունում համայնքի հողերն օտարելու մասին` առանց որոշակիացնելու, թե կոնկրետ որ հողերն են օտարվելու, չի տրվում որեւէ նկարագիր կամ հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ, իսկ համայնքի ղեկավարն էլ, փաստորեն, կարող է ավագանու որոշման հիման վրա օտարել անորոշ հողամասերից ցանկացած հատված` իր հայեցողությամբ:
Առաջարկվող լուծումները եւ ակնկալվող արդյունքը.
Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է հստակեցնել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու մասին որոշման մեջ պարտադիր նշվող տվյալները: Այդ առումով Օրինագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ համայնքի ավագանին որոշում է կայացնում կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն` օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաեւ հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել համայնքի ղեկավարի լիազորությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու ժամանակ` դրանով իսկ հնարավորինս կրճատելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: