Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-217-29.01.2004-ՍԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառմանեւ օգտագործման ոլորտում ծագած իրավահարաբերությունները, խթանում է առողջ ապրելակերպը:

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) տեսակ՝ տվյալ ֆիրմայի տեսականին ներկայացնող տարրերի ամբողջություն, որը որպես մեկ միասնություն գործածվում է արտադրողի կողմից՝ սպառողին հնարավորություն տալով տարբերակել տվյալ արտադրողի կողմից բաց թողնված ծխախոտը մյուսներից.

2) սիգարետ՝ ցանկացած ոլորված կամ գլանակաձեւ կառուցվածք, որը պարունակում է ծխախոտ կամ վերջինիս արդյունաբերական փոխարինող, եւ որը ներառում, բայց չի սահմանափակվում սիգարետներով, գլանակներով ու ծայրը կտրած սիգարետներով, բացի սիգարներից ու սիգարիլլաներից, նախատեսված է օգտագործման որոշակի պայմաններում վառելու համար.

3) արտադրող՝ իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետության սահմաններում արտադրում է ծխախոտ՝ իրացման համար.

4) նիկոտին՝ ծխախոտի տերեւի եւ ծխի մեջ պարունակող նիկոտինի ալկալոիդներ.

5) ծխախոտային ապրանքատեսակների վաճառքի կետ՝ ցանկացած վայր, ուր սպառողը Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ նախատեսված կարգով կարող է ձեռք բերել ծխախոտային ապրանքատեսակներ.

6) քանակային սահմանափակում՝քանակություն, որը հավասար է կամ գերազանցում է տեսակը ներկայացնող ծխախոտային արտադրանքում գործածված որոշակի նյութի թույլատրված առավելագույն սահմանաչափը եւ արտացոլված է տոկոսային հարաբերությամբ տվյալ արտադրատեսակի քաշի նկատմամբ.

7) ծխազուրկ ծխախոտային արտադրանք՝ ցանկացած ծխախոտ պարունակող արտադրատեսակ (բացի ծխախոտ պարունակող դեղագործական արտադրանքներից), որը նախատեսված է ծամելու, քթանցքով ներքաշելու կամ ցանկացած այլ եղանակով նիկոտին ընդունելու համար.

8) խեժ՝ ծխի մեջ պարունակվող ոչ նիկոտինային ջրազուրկ չմշակված բաղադրիչ.

9) ծխախոտի գովազդ՝ առեւտրային հաղորդակցման ցանկացած եղանակ, որի նպատակն է խթանել ծխախոտային արտադրատեսակներին հասարակության ծանոթացման գործընթացին, ներառյալ՝հաղորդակցման այն ձեւերը, որոնց հիմնական նպատակը ոչ թե ծխախոտային արտադրատեսակների գովազդն է, այլ տեսականու անվանումների, ապրանքանիշների, խորհրդանշանների եւ ծխախոտային արտադրատեսակների այլ տարբերակիչ հատկանիշների գովազդը.

10) ծխախոտային արտադրատեսակներ՝ ծխախոտ կամ արտադրական այլ փոխարինող պարունակող արտադրատեսակներ, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում սիգարետներով, ծայրը կտրած սիգարետներով, սիգարներով, սիգարիլլաներով, գլանակներով, ծամելու եւ քթանցքով ներքաշելու համար նախատեսված ծխախոտը, բացի նիկոտին պարունակող դեղագործական արտադրանքից:

Հոդված 2. Հակածխախոտային ծրագիրը

Հայաստանի Հանրապետությանկառավարությունը մշակում եւ իրականացնում է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի օգտագործման եւ վերահսկման պետական ծրագիր։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից մշակում են իրենց ծրագրերը։

Հոդված 3. Ծխախոտի արտադրությունը

Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է ծխախոտային արտադրությունը, որի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 4. Ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդը

Ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։

Հոդված 5. Վաճառքի խթանումնու ապրանքանիշի հովանավորչությունը

1. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խթանման համար անհրաժեշտ են`

1) միջոցառումներ, որոնք նպաստում ենսպառողի մասնակցությամբ որոշակի չափանիշների ստուգմանը եւ վերահսկողություն են սահմանում՝մինչեւ 18 տարեկան անձանց մասնակցությունը բացառելու, ինչպես նաեւ արգելում են նրանց ներկայությունն ապրանքանիշի հովանավորչությունը կամ վաճառքը խթանող ցանկացած այլ միջոցառման ժամանակ:

2) ուղիղ փոստով սպառողին առաքվող ծրագրային նյութերի արտաքին փաթեթի կամ ծրարի վրա հստակ կերպով նշելտարիքային սահմանափակումը ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խթանման միջոցառումներին մասնակցելու համար: Սպառողից պահանջել նրա ծննդյան տարեթվի մասին տեղեկատվություն.

3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքանիշները, (խորհրդանիշները),սպորտային սարքավորումների, խաղալիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտ մոդելների, տեսաշարային, ձայնային եւ տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա, որոնք նախատեսված են մինչեւ 18 տարեկան անձանց գործածության համար.

4)արգելելծխախոտի նոր տեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը.

5) արգելելտարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը, ծխախոտային արտադրատեսակների ցանկացած տեսակի անվանումը կամ ապրանքանիշը (խորհրդանիշը) պարունակող ապրանքները (այսինքն՝ կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, սպորտային վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արեւային ակնոցներ, գրենական պիտույքներ), որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին:

Սույն դրույթը չի սահմանափակում ծխախոտային արտադրատեսակների անվանումների եւ ապրանքանիշերի (խորհրդանիշի) զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները.

2.Ծխախոտի ցանկացած ապրանքանիշ ներառում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:

Նմանօրինակ նախազգուշացումը տպագրվում է սեւ տառերով՝ սպիտակ ֆոնի վրա: Նախազգուշացում պարունակող տեքստը զբաղեցնում է գովազդի համար նախատեսված տարածության 10 տոկոսից ոչ պակաս մասը (լայնակի վերցված):

2. Ծխախոտային արտադրատեսակների անվճար փորձարկումը թույլատրվում է իրականացնել երեկոյան ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան ժամը 06:00 -ն՝ միայն 18 տարեկանից բարձր անձանց:

Հոդված 6. Ծխախոտային ապրանքատեսակների իրացման սահմանափակումները

1. Ծխախոտային ապրանքատեսակների վաճառքն արգելվում է`

1) 18 տարին չլրացած անձանց.

2) 18 տարին չլրացած անձանց կողմից.

3) բաց տուփերով կամ հատով.

4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի միջոցով, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով).

5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչականհաստատություններում, սպորտային դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում.

6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` ծխախոտի որակը հավաստող փաստաթղթի (համապատասխանության սերտիֆիկատի) առկայության.

7) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.

8) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).

9) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ) կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.

10) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած նախազգուշացումը.

11) եթե ապրանքանիշը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է գործող օրենսդրության կողմից սահմանված նորմերին:

2. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում պարտադիր կերպով փակցվում է հետեւյալ նախազգուշացումները.

1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության զգուշացումները:

3. Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր հաստատությունները եւ անձինք իրավասու են ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներից պահանջել՝

1) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), նրանց փաստացի տարիքը որոշելու համար.

2) վերոհիշյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հրաժարվել ծխախոտի վաճառքից:

Հոդված 7. Ծխախոտային արտադրանքների փաթեթավորման ձեւավորումը

1. Յուրաքանչյուր տուփի փաթեթավորումը պարունակում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝

1) խեժի, նիկոտինի պարունակության մասին տեղեկություն` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող Միջազգային ստանդարտների կազմակերպության (ISO) հաստատած չափանիշների:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա.

2) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացումը: Բնակչության առողջության վրա ծխախոտի ներգործության սպառնալիքի նախազգուշացման տեքստը կազմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Նախազգուշացում պարունակող գրությունը պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի եւ հետեւի պատերի 4 տոկոսը:

2. Նախազգուշացման տեքստը պետք է`

1) լինի հստակ ու ընթեռնելի.

2) տպված լինի մուգ թանաքով հակադիր ֆոնի վրա.

3) տուփի վրա տպված լինի այնպես, որ բացառի դահեռացնելու հնարավորությունը,

4) տուփի վրա տեղադրված լինի այնպես, որ տուփը բացելիս հնարավոր լինի խուսափել դա վնասելուց:

3. Նախազգուշացումը չպետք է`

1) տպագրվի կամ ամրակցվի որեւէ թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր հանդիսացող թղթի վրա.

2) թաքնված կամ ծածկված լինի այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով.

3) տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշների վրա:

Հոդված 8. Ծխախոտային ապրանքատեսակների ոչնչացումը

Ծխախոտային այն բոլոր արտադրատեսակները, որոնք արտադրվել կամ իրացվել են` հակասելով սույն օրենքին կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներին, ենթակա են բռնագրավման: Բռնագրավված ծխախոտը ենթակա է ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրսնդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9.Ծխախոտի օգտագործման սահմանափակումները

1. Ծխելն արգելվում է`

1) դպրոցներում, բուհերում եւուսումնական, մանկական, դաստիարակչական եւ այլ հաստատություններում.

2) մշակութային հաստատություններում. կինոթատրոններում, թատրոններում, մարզական-սպորտային տարածքներում, կրկեսներում եւ համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերում.

3)առողջապահական հաստատություններում. հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում եւ այլ կազմակերպություններում ու նմանատիպ համալիրներում.

4) 2) բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի փակ տարածքներում.

5) հրդեհավտանգ գոտիներում.

6) քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնածված վագոնների), օդակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները.

2. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու համար: Ապահովում է, տեսանելի վայրում ծխելու արգելքի մասին հայտարարություն։

3. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել աշխատանքային ժամերին փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ներառյալ` հանգստի եւ ճաշի համար նախատեսված ընդմիջումները, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: Այդպիսի միջոցառումները ներառում, բայց չեն սահմանափակվում՝

1) ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.

2) միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ։

4. Ռեստորաններում, սրճարաններում եւ սննդի սպասարկմանհասարակական այլ վայրերումծխելու համար կարող են լինել փակ, առանձնացված տարածքներ։

Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում

Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներրորդ օրվանից։