ՀՈԴՎԱԾ 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-81-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածում.
1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.
2. 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթների չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին եւ ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները եւ չվերթերի ծրագրերը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում.
1. «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա) բառերով.
2. «եւ որ Վարշավյան» բառերը փոխարինել «եւ որ Մոնրեալի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում եւ 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 65-րդ հոդվածում.
1. 1-ին մասից բառերը հանել « (այսուհետ? գործակալ)? լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ? գործակալի վկայական) առկայության դեպքում: » բառերը.
2. 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 7.
Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարված ուսումնասիրությունների եւ առաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպես նաեւ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը արդի պահանջներին համապատասխանեցնելու, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող նոր պահանջները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու եւ կիրառելու խնդիրներով:
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է տարանջատել կառավարվող աերոդրոմները, այսինքն այն աերոդրոմները, որոնք սպասարկում են միջազգային կանոնավոր առեւտրային չվերթեր կհամարվեն կառավարվող աերոդրոմներ, իսկ ոչ միջազգային կանոնավոր առեւտրային չվերթերը սպասարկող աերոդրոմները չեն համարվի կառավարվող, այս փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս Երեւանի «էրեբունի» օդանավակայանը հանդիսանում է համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ, որտեղ բազավորվում եւ ոչ կանոնավոր չվերթերի սկզբունքով շահագոծվում են քաղաքացիական օդանավեր, սակայն ելնելով նշված օդանավակայանի ռազմական լինելու փաստին, այնտեղ հնարավոր չի ներդնել քաղաքացիական ավիացիայի օդանավերը սպասարկող օդային երթեւեկության սպասարկման աերոդրոմային եւ աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններ, որն էլ միջազգային կազմակերպությունների կողմից կանոնավոր չվերթերի կատարման դեպքում անընդունելի է համարվում:
Նախագծի 3-րդ. 4-րդ եւ 5-րդ հոդվածների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ապահովման դրույթներից:
Նախագծի 6-րդ հոդվածի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ներդրված է ավիատոմսերի էլեկտրոնային վաճառքի միջազգային համակարգ, որի պարագայում օդային փոխադրումների իրացման վկայականի անհրաժեշտությունը վերացել է: