ՀՈԴՎԱԾ 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-81-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածում.
1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.
2. 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթների չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին եւ ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները եւ չվերթերի ծրագրերը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում.
1. «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա) բառերով.
2. «եւ որ Վարշավյան» բառերը փոխարինել «եւ որ Մոնրեալի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում եւ 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 65-րդ հոդվածում.
1. 1-ին մասից բառերը հանել « (այսուհետ` գործակալ)` լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ? գործակալի վկայական) առկայության դեպքում: » բառերը.
2. 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: