Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 266-րդ հոդվածի`
1) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 եւ 4.2 մասեր.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»,
2) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխի իմաստով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր, ինչպես նաեւ դրանց պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր են համարվում սույն օրենսգրքի թիվ 1 եւ թիվ 4 հավելվածներով նախատեսված չափերը:
6. «Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաեւ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, դրանց պրեկուրսորները կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սույն գլխի 266-րդ, 268-րդ եւ 275-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 266-270-րդ, 272-274-րդ հոդվածներում եւ 1-ին հավելվածում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 266, 272-րդ եւ 275-րդ հոդվածներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 5. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 6. Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «դա» բառը փոխարինել «բռնություն» բառով։
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել N 4 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
«---------» ------ 2011թ.
ՀՕ- -------- -Ն օրենքի
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
Քրեական օրենսգրքի
ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ
(...- մինչեւ ...) |
խոշոր չափեր (... ավելի քան) |
||
Անտրանիլաթթու |
2,5-25,0 կգ
|
25,0 կգ
|
|
0,3-3,0 կգ
|
3,0 կգ
|
||
39,0-157,0 կգ
|
157,0 կգ
|
||
14,0-142,0 կգ
|
142,0 կգ
|
||
0,0003-0,003 կգ
|
0,003 կգ
|
||
0.0003-0.003 կգ
|
0,003 կգ
|
||
0,5-5,0 կգ
|
5,0 կգ
|
||
1,0-3,0 կգ
|
3,0 կգ
|
||
20,0-100,0 կգ
|
100,0 կգ
|
||
0,21-2,1 կգ
|
2,1 կգ
|
||
25,0-250,0 կգ
|
250,0 կգ
|
||
0,023-0,23 կգ
|
0,23 կգ
|
||
0,2-2,0 կգ
|
2,0 կգ
|
||
1,0-10,0 կգ
|
10,0 կգ
|
||
23,0-230,0 կգ
|
230,0 կգ
|
||
0,23-2,3 կգ
|
2,3 կգ
|
||
Աղաթթու |
20,0-100,0 կգ
|
100,0 կգ
|
|
0,04-0,4 կգ
|
0,4 կգ
|
||
1,0-10,0 կգ
|
10,0 կգ
|
||
0,0001-0,001 կգ
|
0,001 կգ
|
||
10% ացետոն, էթիլային եթեր, մեթիլ էթիլ կետոն եւ տոլուոլ |
50,0-200,0 կգ
|
200,0 կգ
|
ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը.
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 129-րդ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 37.4-րդ կետերի համաձայն: Նախագծի ընդունման նպատակն է վերացնել օրենսգրքում առկա բացերը, հստակեցնել առանձին նորմերի անորոշ ձեւակերպումները, որոնք նախաքննական մարմինների իրավակիրառ գործունեության ընթացքում առաջացնում են տարակարծություններ։
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
1) Գործող օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցատեսակը չունի հանցակազմը որակյալ դարձնող մասեր` պայմանավորված հանցագործության առարկա հանդիսացող թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների չափաքանակով եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը բնորոշ այլ ծանրացնող հանգամանքներով:
Միաժամանակ Գործող օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 275-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է այդպիսիք պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար նախատեսված պատասխանատվությունից։
Փաստորեն, օրենսգրքի նույն գլխում նույնաբովանդակ հարցի կարգավորումը նախատեսված է երկու տարբեր հոդվածներով եւ հոդվածների նման ձեւակերպումից չի երեւում, թե խոսքը վերաբերվում է միայն հանձնված նյութերին եւ դրանց հետ կապված անձի գործողություններին, թե վերաբերվում է այդ նույն անձի կողմից այդպիսի նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր գործողություններին ընդհանրապես։ Միաժամանակ, այստեղ հիշատակում չկա թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորները կամովին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, որոնց ապօրինի շրջանառության համար նույնպես նախատեսված է քրեական պատասխանատվություն,
2) Օրենսգրքի 266-270-րդ եւ 272-275-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նշված հոդվածներում միեւնույն` «հոգեմետ (հոգեներգործուն) նյութ» հասկացությունը կիրառվում է ինչպես «հոգեմետ նյութ», այնպես էլ «հոգեներգործուն նյութ» բառերով, ինչը հակասում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքին եւ կարող է տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տալ,
3) Գործող օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման կամ ոչնչացման համար սահմանված է քրեական պատասխանատվություն, եթե պատճառված վնասը նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն հանդիսանում է զգալի, այսինքն` գերազանցում է 400.000 ՀՀ դրամը, սակայն քննչական պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ապօրինի ծառահատմամբ, նույնիսկ մի քանի արժեքավոր եւ հազվագյուտ ծառատեսակների, պատճառված վնասը չի գերազանցում նշված նվազագույն շեմը, ինչը հնարավորություն չի տալիս քրեաիրավական ներգործության միջոցներով ներազդել իրավախախտի վրա եւ ապահովել տվյալ ոլորտում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետ իրականացումը, այն է` անտառային գոտիների եւ կանաչ տարածքների պահպանումը ապօրինի հատումներից եւ ոչնչացումից, ուստի անհրաժեշտ է զգալի վնասի շեմը նվազեցնել,
Բացի այդ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմամբ կամ ոչնչացմամբ պատճառված վնասը համարվում է խոշոր, եթե չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկը, իսկ առանձնապես խոշոր` եթե գերազանցում է հազարապատիկը, ինչը նույնպես կատարվող արարքի հանրային վտանգավորությանը համաչափ չէ եւ անհրաժեշտ է նվազեցնել նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափի վնասների նվազագույն շեմերը:
4) Գործող օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ պատասխանատվություն է սահմանված միայն նշված անձանց կյանքի կամ առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար, այսինքն օրենքով կարգավորված չեն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի հետ կապված հարաբերությունները, ինչը հանդիսանում է օրենսդրական բաց, իրավակիրառման ընթացքում հանգեցնում տարակարծիք մեկնաբանությունների եւ հստակեցման կարիք ունի:
3. Տվալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Օրենքի նախագծի ընդունմամբ գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն առաջանա։
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենքի նախագծի ընդունմամբ գործող օրենսգրքի.
1) 266-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ կնախատեսվեն հանցակազմը որակյալ դարձնող մասեր` պայմանավորված արարքը կրկին անգամ, կազմակերպված խմբի կողմից, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարելու հետ, ինչպես նաեւ հասկանալի կդառնա, որ անձն ազատվում է միայն կամովին հանձնված նյութերի ապօրինի շրջանառության համար ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունից: Նոր խմբագրմամբ նախկինում երկու տարբեր հոդվածներով կարգավորվող նույնաբովանդակ հարցն օրենքի ընդունումից հետո կկարգավորվի մեկ հոդվածով, ինչպես նաեւ կսահմանվի, որ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ կամովին հանձնող անձինք եւս կազատվեն քրեական պատասխանատվությունից: Նախագծով սահմանվել են նաեւ պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը,
2) 266-270-րդ եւ 272-275-րդ հոդվածներում «հոգեմետ նյութ» եւ «հոգեներգործուն նյութ» հասկացությունները կփոխարինվեն «հոգեմետ (հոգեներգործուն) նյութ» հասկացությամբ` համապատասխանեցնելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքին,
3) 296-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող փոփոխությամբ կնվազեցվեն ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմամբ պատճառված զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի վնասների նվազագույն շեմերը,
4) 316-րդ հոդվածի փոփոխությամբ բռնության սպառնալիքի բոլոր դրսեւորումները կներառվեն նշված հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում։ <<Բռնության սպառնալիք>> երեւույթին նույնանման մոտեցում է ցուցաբերված նաեւ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածում, որում եւս բռնության սպառնալիքը տեսակների չի տարաբաժանվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, իրավական ապահովման վարչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ.
1) օրենսգրքի 266-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով պայմանավորված կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը,
2) օրենսգրքի 266-270-րդ եւ 272-275-րդ հոդվածներում կատարվող փոփոխությամբ կհստակեցվեն տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները,
3) 296-րդ հոդվածի փոփոխությամբ կբարձրանա ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետությունը,
4) 316-րդ հոդվածի փոփոխությամբ կվերացվի օրենսդրական բացը եւ կապահովվի իրավական նորմերի միատեսակ ընկալումը։