Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12201-20.08.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության  «հարկման նպատակով» բառերը հանել, իսկ  «գնի» եւ յոթերորդ պարբերության  «շուկայական գնի» բառերը փոխարինել  «արժեքի»  բառով.

2) երկրորդ պարբերության  «շուկայական» բառից հետո լրացնել  «կամ շուկայական արժեքից տարբերվող» բառերը.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազորված պետական մարմինն է».

4) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«անշարժ գույքի գնահատող` (այսուհետ` գնահատող) ֆիզիկական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով լիազոր մարմնի կողմից ստացել է անշարժ գույքի գնահատողի որակավորման  վկայական, որի գործողությունը դադարեցված չէ»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում` 1-ին մասի  «գնահատողների» եւ 2-րդ մասի 5-րդ կետի  «գնահատողի» բառերից առաջ  «անշարժ գույքի» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում եւ իրականացվում է իրավաբանական եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:

2. Անշարժ գույքի գնահատման պատվերի իրավական հիմք է հանդիսանում անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) պատվերը կատարող գնահատողին տրված որակավորման վկայականի գործողության ժամկետի, հերթական համարի մասին.».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) գնահատման ստանդարտով սահմանված անշարժ գույքի արժեքի տեսակի մասին:»:

3) 3-րդ մասից հանել  «պարտադիր» բառը:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. 7-րդ կետի  «շուկայական» բառը հանել.

բ. 12-րդ կետի  «անշարժ գույքի» բառերը հանել.

2) 3-րդ մասի 3-րդ կետի  «շուկայական գինը» բառերը փոխարինել  «արժեքը» բառով.

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «4. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրվում է գնահատողի կողմից եւ հաստատվում նրա (անհատ ձեռնարկատեր հանդիսանալու եւ կնիքի առկայության դեպքում) կամ այն իրավաբանական անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում), որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչպես նաեւ նշվում է թերթերի քանակը, հաշվետվության յուրաքանչյուր տպագրված եւ համարակալված թերթը ստորագրվում է գնահատողի կողմից»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում` 1-ին մասի  «վարձակալման» բառից հետո լրացնել  «գրավադրման» բառը:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի  «շուկայական գնի» բառերը փոխարինել  «գնահատմամբ հաշվարկված արժեքի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում  «Անշարժ գույքի» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 15. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց  եւ գնահատողի իրավունքներն ու պարտականությունները

1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք իրավունք ունեն`

1) գնահատման ընթացքում անշարժ գույքի գնահատման պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի  արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում` նշել այդ մասին հաշվետվությունում.

2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվության չտրամադրման եւ պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու անշարժ գույքի գնահատման իրականացումից.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար ելակետային տվյալներ եւ այլ տեղեկատվություն, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար.

4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

5) լիազոր մարմնի կողմից ընդունված անշարժ գույքի գնահատման իր գործունեության մասին որոշումները բողոքարկելու դատական կարգով.

6) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են`

1) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ, կնիքով (կնիքի առկայության դեպքում) եւ ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.

2) պահպանել պատվիրատուից եւ երրորդ անձանցից անշարժ գույքի գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը` հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ միասին` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետի ընթացքում.

3) պատվիրատուներից բացի, օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա անշարժ գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել համապատասխան մարմիններին:

3. Գնահատողը իրավունք ունի`

1) կիրառելու անշարժ գույքի գնահատման ինքնուրույն մեթոդներ` գնահատման ստանդարտին համապատասխան.

2) օգտվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:

4. Գնահատողը պարտավոր է`

1) անշարժ գույքի գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) որակավորման վկայականի բնօրինակը պահպանել խնամքով եւ փակցնել պատվիրատուների համար տեսանելի տեղում.

3) հաշվետվությունը հաստատել ստորագրությամբ.

4) կատարել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պարտականությունները.

5) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց, ինչպես նաեւ այդ պայմանագիրը լուծելուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել դրանք հավաստող փաստաթղթերի պատճենները.

6) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում վերացնել գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված մասնագիտական եզրակացությամբ արձանագրված խախտումները` կրկնակի գնահատում իրականացնելու միջոցով.

7) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով եւ գնահատման ստանդարտով  սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:

Սույն պահանջի խախտմամբ կազմված գնահատման հաշվետվությունը իրավական ուժ չունի»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1) անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից եւ գնահատողից պահանջելու` ներկայացնել մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը».

2) 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձին եւ գնահատողին ներկայացվող պարտադիր պահանջներն ու սահմանափակումները

1. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը պատվիրատուի պահանջի դեպքում, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր հաշվին ապահովագրել պատվիրատուին հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ անշարժ գույքի գնահատման մասնագիտական խախտումների պատճառով անշարժ գույքի թերագնահատման կամ գերագնահատման արդյունքում:

2. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձն իրավունք չունի իրականացնելու սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված անշարժ գույքի գնահատություն, եթե հանդիսանում է տվյալ անշարժ գույքի հիմնադիր մասնակից կամ բաժնետեր, ինչպես նաեւ դրա նկատմամբ ունի գույքային այլ պարտավորություններ կամ պահանջներ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը վերաբերվում է նաեւ գնահատողին:

4. Գնահատողի կողմից սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատողի որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու հիմք է, իսկ իրականացված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը իրավական հիմք չունի:

5. Անշարժ գույքի գնահատման գործընթացին պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից միջամտելու դեպքում, որի հետեւանքով կարող է թերագնահատվել կամ գերագնահատվել անշարժ գույքի արժեքը, հանգեցնում է պատվիրատուի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծմանը եւ այդ պահի դրությամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձի կողմից կատարված ծախսերի հատուցմանը` պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`  «ընթացքում» եւ  «շուկայական գնի» բառերը փոխարինել համապատասխանաբար  «արդյունքում» եւ  «արժեքի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 20. Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման  ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը

1. Գնահատողի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում եւ իրականացնում է լիազոր մարմինը` որակավորման քննությունների միջոցով:

2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած  որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ եւ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ:

3. Որակավորման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար հայտատուին առաջադրվող հարցերի կամ խնդիրների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար թեմատիկ հարցաշարերը եւ առաջադրվող հարցերը կամ խնդիրները նախապատրաստվում են լիազոր մարմնի կողմից: Թեմատիկ հարցաշարերը ենթակա են պարտադիր հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքում ստուգման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

Որակավորման ստուգումն իրականացվում է տեխնիկական միջոցներով: Հայտատուն նախօրոք ծանոթացվում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին եւ պայմաններին:

 Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի եւ տեղի մասին հայտատուն պատշաճ ձեւով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:

 Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացքը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

Ստուգումների արդյունքների մասին հայտատուն պատշաճ ձեւով տեղեկացվում է ստուգման ավարտից անմիջապես հետո:

4. Որակավորման հանձնաժողովը լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում հայտատուին մասնագիտական որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

5. Գնահատողի վերաորակավորումը իրականացվում է երեք տարին մեկ:

6. Գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկերը յուրաքանչյուր տարի հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

7. Սույն հոդվածի պահանջների խախտումով անցկացված որակավորման ստուգումները կարող են ճանաչվել անվավեր` դատական կարգով»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Վկայականի գործողությունը դադարեցվում է`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում վկայական տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) եթե առկա է գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.

3) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը ուժի մեջ մտնելու դեպքում.

4) գնահատողի դիմումի համաձայն.

5) որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում.

6) եթե գնահատողը գնահատման հաշվետվությունում սույն օրենքով, գնահատման ստանդարտով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների եւ պայմանների խախտում (խախտումներ) կատարելու օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում առնվազն չորս այլ հաշվետվություններում եւս խախտումներ է կատարել.

7) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականը ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված  լիազոր մարմնի որոշմամբ:

Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է մեկ ամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է  դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվանը հաջորդող օրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի մահվան կամ  նրան մահացած ծանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված վկայականի` սույն օրենքով նախատեսված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դիմումը լիազոր մարմնում քննարկվում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից` քսան օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ վկայականի գործողությունը` դադարեցված:

8. Լիազոր մարմնի կողմից վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը` այն կայացնելու օրվանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում,  պատշաճ ձեւով հանձնվում կամ ուղարկվում է գնահատողին»:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը

1. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Լիազոր մարմինը`

1) հաստատում է գնահատողների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ եւ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով` երեք տարի ժամկետով.

2) հաստատում է գնահատողների որակավորման կարգը, թեմատիկ հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը.

3) հաստատում է որակավորման վկայականի ձեւը.

4) որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում եւ անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.

5) համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա` այն կայացնելուն հաջորդող երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում` որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձեւակերպման եւ գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա հանձնաժողովի որոշումը համարվում է լիազոր մարմնի որոշումը: Լիազոր մարմինն իրավունք ունի հանձնաժողովի եզրակացությունը որոշման համար հիմք չընդունել: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները.

6) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն` անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների եւ օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`

ա. շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա կամ լիազոր մարմնի կողմից հաստատված ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի եւ կարգի համաձայն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից եւ գնահատողներից պահանջում է հաշվետվություններ եւ կատարում դրանց մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ,

բ. պահանջ է դնում որոշմամբ սահմանված ժամկետում վերացնել գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմված մասնագիտական եզրակացությամբ արձանագրված խախտումները եւ իրականացնել  կրկնակի գնահատում,

գ. յուրաքանչյուր տարի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկերը,

7) իրականացնում է անշարժ գույքի գնահատմանն առընչվող օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ»:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում`  «գնահատողները» բառից առաջ  «անշարժ գույքի» բառերը հանել:

Հոդված 17. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին որպես գնահատող աշխատող անձիք սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:

2. Սույն հոդվածի առաջին մասի պահանջը չկատարելու դեպքում գնահատողի որակավորման վկայականը համարվում է դադարեցված սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: