Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 18.5 կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44-րդ կետով.
«44. անշարժ գույքի գնահատողի որակավորման բազային տուրքի
վկայական տալու համար 20-պատիկի չափով»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտություն
Որոշման նախագծի մշակումը բխում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից, որով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակը: Նկատի ունենալով, որ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար, իսկ նախագծի ընդունման դեպքում անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու համար այլեւս լիցենզիա չի պահանջվի, ուստի պետական տուրք վճարելու պահանջը կվերանա:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայում ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա հակասությունների պայմաններում, անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիան տրամադրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, գնահատողների որակավորումը իրականացնում է կադաստրի պետական կոմիտեն, իսկ գործունեության այս տեսակի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հստակեցված չէ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվող քաղաքականության հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատումը, պարզեցումը եւ հստակեցումը, մրցակցության ուժեղացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո առաջացող իրավիճակին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Անշարժ գույքի գնահատման ոլորտում ձեւավորված իրավահարաբերությունները կհստակեցվեն եւ կպարզեցվեն, օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն ստեղծված իրավիճակին:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):